1win1.cl rustelegraph.ru luckyjet-game.org casino-uz.com pin-ups.com.br роскультцентр.рф 1winz.com.ci 1win1.com.mx len73.ru aviators.pe brabets.com.br luckyjets.mx metropiathemovie.com luckyjet.ar 1win1.mx casino-pinup.cl eu-ua.org lesousbock.com sonet-hub.com seguindoviagem.com 1wins.com.pe

Posts from 2024

141150 of 209 items

ՄԱՐՏԻ 12. «ՀԱՐՈՒՑՅԱԼ ԿՅԱՆՔ»

by admin

ՄԱՐՏԻ 12. «ՀԱՐՈՒՑՅԱԼ ԿՅԱՆՔ» Ես հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։ Ղևտացիներին 17:11-ն ասում է. «Մարմնի կյանքն արյան մեջ է»։ Երբ Հիսուսը հեղեց իր արյունը, նա իր կյանքը հեղեց։ Ըստ իմ հասկացողության՝ Աստծո կյանքն արձակվեց տիեզերքի համար։ Եվ ոչ մի ուղեղ չի կարող հասկանալ այս […]

ՄԱՐՏԻ 11 «ԻՄ ՄԱՐՄԻՆԸ ՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ Է»

by admin

ՄԱՐՏԻ 11 «ԻՄ ՄԱՐՄԻՆԸ ՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ Է» Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ «Ձեր անձերը ներկայացրեք Աստծուն որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության գործիքներ՝ Աստծուն»։ Հռոմեացիներին 6:13 Մենք մեր մարմնի անդմաները տալիս ենք Աստծուն և ասում. «Աստվա՛ծ, Դու գործածիր դրանք»։ Այնուհետև մենք կարիք ունենք տաճարը մաքուր պահել։ […]

ՄԱՐՏԻ 10 «Ու՞Մ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼՈՒ»

by admin

ՄԱՐՏԻ 10. «Ու՞Մ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼՈՒ» Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ «Դուք չգիտե՞ք, որ ում ձեր անձերը ծառա եք ներկայացնում՝ նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք. թե՛ մեղքին, որ դեպի մահ է առաջնորդում, և թե՛ հնազանդությանը՝ դեպի արդարություն»։ Հռոմեացիներին 6:16 Պողոսն ասում է, որ երբ մենք […]

ՄԱՐՏԻ 9. «ԸՆՏՐԵԼ ՇՆՈՐՀԸ»

by admin

ՄԱՐՏԻ 9. «ԸՆՏՐԵԼ ՇՆՈՐՀԸ» Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ «Արդ Աստծո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի զոհ՝ սուրբ և Աստծուն հաճելի, որ ձեր բանական ծառայությունն է»։ Հռոմեացիներին 12:1 Այստեղ հարցը վերաբերում է մեր կամքին, որին հաջորդում է մեր հնազանդությունը։ Եթե մենք կամք […]

ՄԱՐՏԻ 8. «ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ»

by admin

ՄԱՐՏԻ 8. «ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ» Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ-որ մի բան պատրաստվում է տիրել մեզ վրա։ Այն կարող է լինել մեղքը կամ էլ արդարությունը։ Եթե մենք ասում ենք, որ ընտրել ենք արդարությունը, ապա կարող ենք հավատալ, որ կփորձվենք։ Սատանան երբեք չի […]

ՄԱՐՏԻ 7. «ՀՆԱԶԱՆԴՎԱԾ ԱՍՏԾՈՒՆ»

by admin

ՄԱՐՏԻ 7. «ՀՆԱԶԱՆԴՎԱԾ ԱՍՏԾՈՒՆ» Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Պողոսն ասաց. «Սրա համար թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին հնազանդվեք։ Եվ ձեր անդամները որպես անիրավության գործիք մի՛ հանձնեք մեղքին, այլ ձեր անդամները ներկայացրեք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության գործիք՝ Աստծուն» […]

ՄԱՐՏԻ 6. «ԱԶԱՏ ՏԱՌԱՊԱՆՔԻՑ»

by admin

ՄԱՐՏԻ 6. «ԱԶԱՏ ՏԱՌԱՊԱՆՔԻՑ» Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Մի քանի տարի, մինչ ես Լոնդոնում հովիվ էի, սարսափելի ձևով պայքարում էի դեպրեսիայի դեմ, որը կարող էր գալ` ծանրանալով ինձ վրա և ինձ պարփակելով իմ մեջ։ Այն ինձ անհուսության և ձախողումի զգացողություն էր տալիս։ Միգուցե ձեզ ծանոթ լինի […]

ՄԱՐՏԻ 5. «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵԶ ԱՍՏԾՈՒՆ»

by admin

ՄԱՐՏԻ 5. «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵԶ ԱՍՏԾՈՒՆ» Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Հին բնության համար Աստծո լուծումը կարելի է բովանդակել մեկ բառով՝ մահապատիժ։ Մահապատիժն այն էր, ինչը տեղի ունեցավ խաչի վրա, երբ Հիսուսը մահացավ և մեր հին մարդը խաչվեց նրա հետ։ Ինչպե՞ս ենք մենք կիրառում Աստծո լուծումը մեր սեփական կյանքում։ […]

ՄԱՐՏԻ 4. «ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ՆՐԱ ԳՈՐԾԸ»

by admin

ՄԱՐՏԻ 4. «ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ՆՐԱ ԳՈՐԾԸ» Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ Ահա մի քանի առաջարկ՝ կապված այն բանի հետ, թե ինչպես պետք է վերաբերվեք ձեր մարմնի հետ որպես Սուրբ Հոգու տաճար։ Առաջին հերթին ձեր մարմնին հարգանքով վերաբերվե՛ք, որովհետև այն Սուրբ Հոգու տաճարն է, ում մենք հարգում ենք։ […]

ՄԱՐՏԻ 3. «ՎՃՌԱԿԱՆ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՄԱՐՏԻ 3. «ՎՃՌԱԿԱՆ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ» Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ Այս դավանությունն անելու համար մենք պետք է վճռական լինենք։ Քրիստոնեությունը վճռական կրոն է։ Վճռական կամ արմատական բառը նշանակում է գործ ունենալ արմատների հետ։ Երբ Հովհաննես Մկրտիչը ներկայացրեց Ավետարանը և Հիսուսին, ասաց. «Արդեն կացինն էլ ծառերի արմատին դրված է. […]