ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2. «ՃԻՇՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Զգույշ լինենք իրար հանդեպ

Աստծո և մեր հավատացյալ ընկերների հետ հաղորդակցվելը մի թվացյալ բացասական հետևանք ունի. մենք այլևս չենք կարող անհավատների հետ նույն հին հաղորդակցությունն ունենալ։

«Անհավատների հետ այլախառն լծակից մի՛ եղեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ մասնակցություն ունի, և լույսը խավարի հետ ի՞նչ հաղորդություն ունի։ Քրիստոսը Բելիարի հետ ի՞նչ միաբանություն ունի, կամ հավատացյալն անհավատի հետ ի՞նչ բաժին ունի։Կամ Աստծու տաճարը կուռքեի հետ ի՞նչ համաձայնություն ունի։ Որովհետև դուք կենդանի Աստծու տաճարն եք»։

2-րդ Կորնթացիներին 6:14-16

Այն բաժանումը, որի մասին Պողոսը խոսում է, առաջին հերթին ֆիզիկական չէ։ Մենք կողք կողքի կարող ենք լինել անհավատների հետ ամեն օր, մեր տներում, ախատանքի վայրում կամ էլ կյանքի այլ զբաղմունքերի ընթացքում։ Այս իրավիճակներում մեր քրիստոնեական դավանությունը պահանջում է, որ մենք լինենք ընկերասեր, բարեկիրթ և օգտակար։ Սակայն մեզ թույլ չի տրվում անհավատների հետ մասնակից լինել նրան, ինչը բարոյական կամ հոգևոր առումով պիղծ է կամ անպատվաբեր է Քրիստոսի համար։ Այս բնագավառում պետք է հետևենք Պողոսի հետևյալ հորդորին, որը գտնում ենք 2-րդ Կորնթացիներին 6:17-ում. «Պիղծ բաների մի՛ դիպչեք»։ Եթե զգայուն ենք Սուրբ Հոգու նկատմամբ, ապա նա միշտ մեզ կզգուշացնի այս պիղծ շփումների մասին և ցույց կտա, թե ինչպես մեզ պաշպանենք դրանցից։

Ինչևէ, սխալ հաղորդության դեմ վստահագույն պաշտպանությունը ճիշտ հաղորդությունն է։ Որպես Աստծո զավակներ՝ մենք ժառանգորդներ ենք այն անհամար ուրախությունների ու օրհնությունների, որոնց մասին աշխարհը ոչինչ չգիտի։ Իրականում Պողոսն ասում է, որ մեր Հայր Աստվածը «մեզ Քրիստոսով օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնքում» (Եփեսացիներին 1:3)։ Երբ կանոնավոր կերպով այս օրհնությունները կիսում ենք Աստծո ընտանիքի մնացած մասի հետ, ապա մեզ այլևս չի գրավում խավարի մեջ քայլող աշխարհի գայթակղիչ ու պիղծ հաճույքները։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ սիրել մարդկանց։ Հռչակում եմ, որ ես խավարի հետ հաղորդությունից տեղափոխվել եմ Աստծո ընտանիքի՝ Քրիստոսով իմ եղբայրների ու քույրերի հետ հաղորդության մեջ։ Ես զգույշ կլինեմ մարդկանց հանդեպ։ Ամեն։