ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29. «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»

Իմ Հայրն է ստեղծել ինձ

Եկե՛ք շարունակենք քննարկել Աստծո նպատակը մարդկային մարմնի համար։ Մեր ֆիզիկական անդամները պետք է արդարության ծառաներ կամ գործիքներ դառնան։ Նախ Սուրբ Հոգին զբաղեցնում է իր բնակության վայրը, այնուհետև մեր մարմինները դառնում են նրա գործիքները։

«Ձեր մարմնի տկարության համար մարդկայնորեն եմ ասում. ինչպես որ ձեր անդամները (ֆիզիկական անդամները) պղծությանը և անօրենությանը ծառա ներկայաացրիք անօրենության համար, այնպես էլ հիմա ձեր անդամները արդարությանը ծառա ներկայացրեք՝ սրբանալու համար»։

Հռոմեացիներին 6:19

Մեր ֆիզիկական անդամների համար Աստծո ծրագիրն այն է, որ դրանք ներկայացնենք Նրան որպես ծառաներ՝ պատրաստ անելու Իր կամքը, ինչ էլ որ այն լինի։ Հռոմեացիներին 6:13-ը ասում է մեզ, որ ներկայացնենք մեր ֆիզիկական անդամները որպես «արդարության գործիք»։ Երբ մեր մարմիններն անմնացորդ ներկայացնում ենք Աստծուն, դրանք դառնում են Սուրբ Հոգու սրբված և արժանի տաճարները։

Երբ մեր անդամները առանց վերապահումների Աստծուն ենք ներկայացնում որպես ծառաներ կամ գործիքներ՝ Նրա կամքն անելու, ապա Աստված ասում է. «Շա՛տ լավ, քանի որ մարմինն իմն է, Ես լիարժեք պատասխանատվություն կվերցնեմ դրա պահպանման և բարեկեցության համար թե՛ այս և թե՛ գալիք կյանքում»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գործում ես իմ մեջ։ Հռչակում եմ, որ ես այժմ իմ մարմինն Աստծուն եմ ներկայացնում առանց վերապահումների, որպեսզի այն լինի Սուրբ Հոգու սրբված և արժանի տաճարը։ Իմ Հայրն է ստեղծել ինձ։ Ամեն։