ՀՈՒԼԻՍԻ 23. «Ի՞ՆՉ Է ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ»

Ես սուրբ եմ

Սրբության վերաբերյալ հսկայական թյուրիմացություն կա։ Շատ քրիստոնյաներ փորձում են հասնել սրբության ինչ-որ բաներից իրենց հետ պահելու ճանապարհով։ Նրանք մտածում են. «Եթե ես այս կամ այն չանեմ, ուրեմն սուրբ եմ»։ Սակայն դա կապ չունի սուրբ լինելու հետ։ Կան բաներ որոնք սուրբ լինելու դեպքում չպետք է անես, սակայն ճիշտ չէ ասել, թե սրբություն նշանակում է ետ կանգնել այն գործերից, ինչի մեջ ներգրավված ես։ Սրբությունը բացասական չէ։ Պողոսը գրում է Կողոսացիներին 2:20-ում. «Արդ եթե Քրիստոսի հետ մեռաք այս աշխարհի սկզբունքների համար, էլ ինչու՞ եք այս աշխարհում կենդանիների պես այսպիսի կանոններով կապվում»։ Սրբության վերաբերյալ մարդկանց մեծամասնության տեսակետը հետևյալն է. ինքդ քեզ հնազանդեցնել կանոններին։ Պողոսը շարունակում է՝ ներկայացնելով կանոնների մի ցուցակ, որին որոշ մարդիկ հետևում են՝ այդպիսով փորձելով սրբության հասնել.

«Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր»։ Դրանք բոլորը գործածությամբ ապականության համար են՝ մարդկանց պատվիրանների ու վարդապետությունների պես, որոնք իմաստության կերպարանք ունեն ինքնահնար կրոնով և խոնարհությամբ՝ մարմնին չխնայելով, մարմինը հագեցնելը մի տեսակ չպատվելով»։

(խոսք 21-23)

Այլ կերպ ասած՝ որոշակի բաներ չանելը մեզ սուրբ չի դարձնում. սա չէ Աստծո սրբությունը։ Մատթեոս 5:16-ում Հիսուսը բացատրում է սրբության և մեր գործերի միջև առկա հարաբերությունը. «Այսպես ձեր լույսը մարդկանց առաջ թող լուսավորի, որ ձեր բարի գործերը տեսնեն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։ «Ձեր լույսը մարդկանց առաջ թող լուսավորի». սա նշանակում է բարի գործեր անել, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել Աստծուն։ Սա չի նշանակում հետևել մի շարք բացասական կանոնների։ Այլ սա մի դրական ու հզոր ուժ է։ Իրականում, ես հավատում եմ, որ ի գործ դրված սրբությունն ամենահզոր ուժն է մեր տիեզերքում։ Ինչ-որ բացասական կենսակերպի տեղի տալն ու այն «սրբություն» կոչելը ինքնախաբեություն է։ Սա ամենևին էլ այն չէ, ինչ Աստված է սրբություն կոչում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կանչել ես ինձ։ Ես հռչակում եմ, որ թույլ կտամ՝ իմ «լույսը լուսավորի» որպես մի դրական ու հզոր ուժ, քանի որ ես սուրբ եմ։ Ամեն։