ՀՈՒԼԻՍԻ 9. «ՊԱՏԿԱՆԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ»

Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում

«Կամ թե չգիտե՞ք թե ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մեջ է, որ նրան Աստծուց ունեք, և դուք ձեզ չեք պատկանում»:

1-ին Կորնթացիս 6:19-20

Ինչու՞ դուք ձեզ չեք պատկանում։ Այն պատճառով, որ ինչ-որ մեկը գնել է ձեզ։ Եթե ինչ-որ մեկը գնել է ձեզ, ապա դուք այլևս ինքներդ ձեզ չեք պատկանում։

Ո՞վ գնեց ձեզ. Հիսուսը։ Ի՞նչ վճարեց նա. իր արյունը։ Այսպիսով, եթե Հիսուսը գնել է ձեզ, ապա, հիշե՛ք, դուք ձեզ չեք պատկանում։ Եթե ինքներդ ձեզ եք պատկանում, ապա դուք գնված չեք Հիսուսի կողմից։ Բացի այդ, դուք չեք կարող պատկանել և՛ ինքներդ ձեզ, և՛ Տիրոջը։ Տերն ուզում է, որ դուք իրենը լինեք։ Նա իր թանկագին արյունով վճարեց գինը։ Եթե ուզում ես ինքդ տնօրինել քո կյանքը, հիշի՛ր, որ այդ դեպքում դու մեծ գնով չես գնվել։ Դու չես կարող երկուսն էլ ունենալ։ Եթե դու պատկանում ես Աստծուն, ապա չես պատկանում ինքդ քեզ։ Եթե դու քեզ ես պատկանում, ապա Աստծունը չես։

«Որովհետև մեծ գնով գնվեցիք (Հիսուսի թանկագին արյունով), ուստի (ձեզ համար վճարված մեծ գնի պատճառով) փառավորեցե՛ք (պատվե՛ք) Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են»։

(խոսք 20)

Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, նա ամբողջական փրկության համար ամբողջական գին վճարեց։ Նա չփրկագնեց միայն քո մի մասը։ Նա փրկեց քեզ ամբողջությամբ՝ քո հոգին, շունչը և մարմինը։ Հիսուսը մահացավ, որ քեզ փրկի։ Եթե իր արյան միջոցով փրկություն ես ստացել, ապա դու քոնը չես. հիմա դու նրան ես պատկանում։ Թե՛ քո հոգին և թե՛ քո մարմինը Աստծունն են, քանի որ Հիսուսն իր արյամբ վճարեց, որպեսզի քեզ ունենա։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ Հիսուսն իմ փրկության ամբողջական գինը վճարեց։ Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում։ Ամեն։