ՀՈՒԼԻՍԻ 4. «ՀՈԳՈՒՑ ՀՈԳԻ»
Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ
Հին Կտակարանում Աստծո խորանի վերաբերյալ շատ ճշմարտություններ կան։ Մի էական ու հիմնական փաստ էլ այն է, որ խորանը եռակի կառուցվածք ուներ։ Այլ կերպ ասած՝ այն երեքը մեկում էր։ Այն մեկ վայր էր, որը երեք տարածք ուներ՝ արտաքին գավիթ, սրբություն և սրբության սրբոց։
Այս երրոդության մեջ հավիտենական ճշմարտությանը վերաբերող շատ խորհուրդներ ենք գտնում։ Օրինակ՝ այն, որ Աստված երեքը մեկում է՝ Հայր, Որդի, Սուրբ Հոգի. երեք անձնավորություն մեկ Աստծո մեջ։ Մարդը նույնպես երրորդություն է. մարդը կազմված է հոգուց, շնչից և մարմնից։ Հավատում եմ, որ երկինքը նույնպես եռակի կառուցվածք ունի։ Երեք երկինք կա. տեսանելի երկինք, որը մենք տեսնում ենք, միջանկյալ երկինք, որը սատանայի թագավորության շտաբն է, և մի երրորդ երկինք, որտեղ Աստված է բնակվում. սա դրախտի այժմյան տեղանքն է։
Նաև հավատում եմ, որ խորանի երեք տարածքները համապատասխանում են մարդկային անհատականության երեք տարածքներին։ Արտաքին գավիթը՝ իր բնական արևի լույսով, լուսնով և աստղերով, համապատասխանում է ֆիզիկական մարմնին՝ իր զգայարաններով, որոնք հասկացողության և ընկալման աղբյուրն են։ Սրբությունը համապատասխանում է մարդու շնչին, և այն խոսում է հայտնի ճշմարտության մասին։ Իսկ Սրբության սրբոցը համապատասխանում է մարդու հոգուն և խոսում է ուղղակիորեն ստացած ճշմարտության մասին։ Սա ճշմարտություն է, որը հնարավոր է ստանալ միայն Աստծո հետ ուղղակի, անձնական կապի միջոցով, քանի որ միայն մարդու հոգին կարող է միավորվել Աստծո հետ։ «Նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ» (1-ին Կորնթացիներին 6:17)՝ ոչ թե մեկ շունչ կամ մեկ մարմին, այլ՝ մեկ հոգի։
Աստծո հետ ուղղակի կապը հոգուց Հոգի է, և այդտեղ է, որ գալիս է ուղղակի հայտնությունը։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ միավորեցիր ինձ Քեզ հետ։ Ես հռչակում եմ, որ Աստծո հետ իմ ուղղակի, անձնական կապը հոգուց Հոգի է։ Հռչակում եմ, որ ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ։ Ամեն։