1win1.cl rustelegraph.ru luckyjet-game.org casino-uz.com pin-ups.com.br роскультцентр.рф 1winz.com.ci 1win1.com.mx len73.ru aviators.pe brabets.com.br luckyjets.mx metropiathemovie.com luckyjet.ar 1win1.mx casino-pinup.cl eu-ua.org lesousbock.com sonet-hub.com seguindoviagem.com 1wins.com.pe

Posts from June 2024

1120 of 30 items

ՀՈՒՆԻՍԻ 20. «ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 20. «ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ» Ես Քրիստոսի ընկերն եմ Հաճախ Աստծո նվիրվածության չափը քո հանդեպ պայմանավորված է Աստծո հանդեպ քո նվիրվածության չափով։ Աստված երբեք մասամբ չի նվիրվում և չի ուզում ցանկացած մասամբ նվիրում։ Աստված սահմանել է Իր հետ հարաբերության գինը։ Եվ դա այն ամենն է, ինչ ունես։ «Ձեզանից ամեն մեկը, ով իր բոլոր ինչքից […]

ՀՈՒՆԻՍԻ 19. «ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 19. «ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» Ես Քրիստոսի ընկերն եմ   Հովհաննեսն իր առաջին նամակում ասում է. «Այն, որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ, և մեր հաղորդությունը Հոր հետ և նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ»։ 1-ին Հովհաննես 1:3 Այլ կերպ ասած՝ Ավետարանը Աստծուց ուղարկված հրավեր է մեզ՝ մասնակից լինելու […]

ՀՈՒՆԻՍԻ 18 «ԱՍՏԾՈ ՉԱՓԱՆԻՇՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 18. «ԱՍՏԾՈ ՉԱՓԱՆԻՇՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» Ես Քրիստոսի ընկերն եմ Ավա՜ղ, այսօրվա աշխարհում ընկեր բառի իմաստն աղավաղվել է։ Այն դարձել է էժան մի բառ, և ընկերությունն էլ կարող է լինել էժան մի բան։ Սակայն ուզում եմ, որ իմանաք՝ Աստծո չափանիշն ընկերության համար չի փոխվել։ Աստծո համար ընկերությունը հիմնված է ուխտը կատարելու վրա։ Ուխտը կատարելու միջոցով […]

ՀՈՒՆԻՍԻ 17. «ՄԵՐ ՃՇՄԱՐԻՏ ՏՈՒՆԸ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 17. «ՄԵՐ ՃՇՄԱՐԻՏ ՏՈՒՆԸ» Ես Աստծո զավակ եմ   Մի անգամ, երբ իսկապես անհանգստացած էի իմ հոգևոր վիճակի համար, խնդրեցի Աստծուն, որ երկինքն ավելի իրական դարձնի ինձ համար։ Հավատում եմ, որ երկինքն Աստծո ամեն մի զավակի տունն է։ Երբևէ չեմ հանդիպել մի երեխայի, ով այնքան էլ հստակ պատկերացում չունենա իր տան մասին։ Կարծում եմ՝ […]

ՀՈՒՆԻՍԻ 16. «ՀԱՃԵՑՆԵԼ ՀՈՐԸ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 16. «ՀԱՃԵՑՆԵԼ ՀՈՐԸ» Ես Աստծո զավակն եմ   Փիլիպեցիներին 2:3-ում Պողոսը մեզ՝ Տիրոջ ծառաներին, զգուշացնում է. «Ոչ մի բան չլինի գրգռումով և ոչ էլ սնապարծությունով»։ Տարիների ընթացքում ես հայտնաբերել եմ, որ հարատև և տարածված խնդիրներից մեկը եկեղեցում անձնական փառասիրությունն է և մրցակցությունը առաջնորդների մեջ, հատկապես՝ ծառայողների մեջ։ Գուցե սա քննադատություն թվա, սակայն թույլ տվեք […]

ՀՈՒՆԻՍԻ 15. «ՀՈՐ ԳՐԿՈՒՄ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 15. «ՀՈՐ ԳՐԿՈՒՄ» Ես Աստծո զավակ եմ   Պատկերացրե՛ք մի երեխայի, ով իր հոր ապահով գրկում է՝ երեսը սեղմած հոր ուսին։ Գուցե շուրջբոլորը խառնաշփոթ է ու անհանգստություն։ Գուցե թվա, որ աշխարհը կործանվում է։ Սակայն փոքրիկ երեխան կատարյալ խաղաղության մեջ է և չի անհանգստանում, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը։ Նա ապահով է իր […]

ՀՈՒՆԻՍԻ 14. «ԸՆԴՈՒՆՎԱ՛Ծ ԵՄ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 14. «ԸՆԴՈՒՆՎԱ՛Ծ ԵՄ» Ես Աստծո զավակ եմ «Իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհք ցույց տվավ մեզ այն Սիրելիովը» (Եփեսացիներին 1:6): Ես սիրում եմ այս խոսքի Ջեյմս թագավորի անգլերեն թարգմանությունը մասնավորապես մեկ արտահայտության համար՝ «ընդունելի դարձրեց», որը հայերենում թարգմանված է «շնորհք ցույց տվեց»։ Բացի այդ, երբ Աստված ասում է, որ մենք ընդունելի ենք, […]

ՀՈՒՆԻՍԻ 13. «ՄՈՏԵՆԱԼ ՀՈՐԸ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 13. «ՄՈՏԵՆԱԼ ՀՈՐԸ» Ես Աստծո զավակ եմ   Երբ Հիսուսն աշխարհ եկավ, նրա մեծագույն նպատակն էր Հոր մոտ բերել նրանց, ովքեր Իրենը կդառնային։ Սուրբ Գրքում վերոնշյալը հաստատող բազմաթիվ տեղեր կան, ինչպես օրինակ՝ հետևյալը. «Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց, այն Արդարն անարդարների համար, որ մեզ մոտեցնի Աստծուն»։ 1-ին Պետրոս 3:18 Ինչու՞ մահացավ […]

ՀՈՒՆԻՍԻ 12. «ՃՇՄԱՐԻՏ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱՆՔ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 12. «ՃՇՄԱՐԻՏ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱՆՔ» Ես Աստծո զավակ եմ   Չեմ կարող հաշվել այն մարդկանց թիվը, ում մեծագույն խնդիրը, երբ նրանց ծառայել եմ, եղել է այն, որ չեն կարողացել իրենք իրենց բավարար կերպով գնահատել։ Նրանք չափազանց ցածր ինքնագնահատական ունեին, որի պատճառով բազում հոգևոր և զգացմունքային դժվարությունների մեջ էին։ 1-ին Հովհաննես 3։1-ն ասում է. «Տեսե՛ք, թե Հայրն […]

ՀՈՒՆԻՍԻ 11. «ՃՇՄԱՐԻՏ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 11. «ՃՇՄԱՐԻՏ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ» Ես Աստծո զավակն եմ   Հիսուս Քրիստոսի՝ երկիր գալու պատճառը մեզ Աստծուն բերելն էր և շարունակում է այն անել։ Եթե մենք կանգ ենք առնում՝ Աստծո այս հայտնությանը չհասած, մենք չենք հասնի նաև փրկության նպատակի ամբողջական և վերջնական արդյունքին։ Երբ մենք լիովին հասնում ենք այս հայտնությանն ու Աստծո հետ հարաբերության մեջ ենք […]