ՀՈՒՆԻՍԻ 28. «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ»

Ես արդարացած եմ հավատքով

Մատթեոս 6:33-ում Հիսուսն ասաց. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությու՛նը խնդրեցեք»։ Եթե ջանանք փնտրել որևէ այլ արդարություն, ապա այն չափազանց ցածր մակարդակ կունենա։ Միակ արդարությունը, որը մեզ երկինք կտանի, Աստծո արդարությունն է, որը գալիս է միայն Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով։ Մենք այն հավատքով ընդունում ենք որպես պարգև։ Արդարությունը Աստծո շնորհի առանձնահատուկ դրսևորումն է այն մարդկանց կյանքում, ովքեր Իրեն են մոտենում Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աստված մեզ համար ոչինչ չի կարող անել, մինչև մեզ չարդարացնի. սա առաջին բանն է, որ Նա անում է, երբ մենք մոտենում ենք Իրեն։

Հավանաբար կհամաձայնես, որ քրիստոնյաների մեծամասնությունը երբեք չեն հասկացել այս ճշմարտությունը։ Իրականում, կարծում եմ` կհայտնաբերեք, որ եկեղեցու ծեսերի մեծ մասը՝ ներառյալ մեր երաժշտությունն ու օրհներգերը, այնպես են ձևավորված, որ մեզ թողնեն մեղքի գիտակցության մեջ։ Շատ դեպքերում գրեթե կարծում ենք, որ հանդգնություն կլինի մտածել, թե մենք այլ բան ենք, քան՝ մեղավոր։ Սա ակնհայտ փաստ է։

Մեկ բան կա, որի դեմ սատանան պայքարում է ավելի զորավոր կերպով, քան որևէ այլ բանի դեմ, և դա այն է, երբ մարդն սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում հավատքով արդարացած լինելը։ Ամեն կերպ սատանան քեզ կպահի դատապարտության և մեղքի զգացումի որոշ չափաքանակի մեջ, ինչպես նաև նա կստիպի քեզ կարծել, որ այդ հարցում դու շատ կրոնասեր ես։

Շատ մարդիկ ամոթ կամ մեծամտություն կհամարեն իրենց «արդար» կոչելը, քանի որ կարծում են, թե իրենք պետք է վաստակեն այդ արդարությունը։ Սուրբ Գիրքը, ինչևէ, շեշտում է, որ մեր արժանիքներին համապատասխան լինելուց ավելի է արդարությունը՝ պարգև, որը ոչ ոք չի վաստակում։ Այն ձրի պարգև է, այլ ոչ թե վաստակ։ Կամ կընդունես այն որպես պարգև կամ կապրես առանց դրա։ Ընտրությունը քոնն է։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո զոհաբերության համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուս Քրիստոսի մեջ ունեցած հավատքով ընդունում եմ Աստծո արդարությունը որպես ձրի և անվաստակ պարգև։ Հռչակում եմ, որ ես արդարացած եմ հավատքով։ Ամեն։