ՀՈՒՆԻՍԻ 24. «ԱՍՏԾՈ ԽԵԼԱՄԻՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ»

Ես Քրիստոսի ընկերն եմ

Առաջին մարդը՝ Ադամը, ծառա չէր, քանի որ Աստված նրան խելամիտ համագործակցության կանչեց։ Երբ Աստված ցանկացավ, որ կենդանիներն անուն ունենան, Նա ասաց. «Ադա՛մ, արի՛ այստեղ ու նայի՛ր այդ կենդանիներին։ Ասա՛ ինձ՝ ի՞նչ ես կարծում, ի՞նչ անուններ կարելի է տալ նրանց»։

Եբրայերենում անունը միշտ համապատասխան է մարդու էությանը։ Նույն կերպ, կենդանիներին անուններ տալիս Ադամը պետք է հասկանար նրանց էությունն ու միմյանց հետ ունեցած հարաբերությունները։ Ինչ անուն որ տվեց Ադամը կենդանիներին, դա էլ եղավ նրանց անունը։ Ոչ թե Աստված անվանեց կենդանիներին, այլ Նա Ադամին ասաց, որ վերջինս անի այդ։ Սակայն Աստված Ադամին տվեց պետք եղած հանճարն ու իմաստությունը՝ հանձնարարությունը կատարելու համար։ Նմանապես էլ մենք Քրիստոսի մեջ Աստծո հետ մեր հարաբերութունների մեջ ծառաներ չենք, ավելին՝ մենք Աստծո խելամիտ գործընկերներն ենք։

Հովհաննես 15:15-ը ապշեցուցիչ դրույթ է.

«Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ինչ է գործում, բայց ձեզ բարեկամ ասացի, որովհետև ամեն ինչ, որ լսեցի իմ Հորից, իմացրի ձեզ»։

Հիսուսը ոչինչ չթաքցրեց։ Եթե կա մի բան, որը չգիտենք, ապա պատճառն այն է, որ չենք օգտվում արդեն հայտնի եղածից։ Բայց իրական խնդիրը գալիս է, երբ հերթը հասնում է մեր արդեն իմացածը կատարելուն։ Հիսուսն ի գործ էր դնում այն ամենը, ինչ Աստված ցույց էր տալիս իրեն, նույն հայտնությանը մենք նույնպես պետք է հասու լինենք։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ ցանկանում եմ ինքս ինձ հասու դարձնել այն ամենին, որ Տերը հայտնում է, և շարունակեմ հետևել նրան, ինչ արդեն գիտեմ։ Ես հռչակում եմ, որ ես Քրիստոսի ընկերն եմ։ Ամեն։