ՀՈՒՆԻՍԻ 22. «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ»
Ես Քրիստոսի ընկերն եմ
Աստված ուխտի մեջ մտավ Աբրահամի հետ, ինչպես գրված է Ծննդոց 15-րդ գլխում։ Ներգրավված յուրաքանչյուր կաղմը՝ թե՛ Աստված և թե՛ Աբրահամը, ամբողջությամբ նվիրվեցին։ Ժամանակ եկավ, երբ Աստված կանչեց Աբրահամին՝ կատարելու իր հավատարմությունը՝ իր որդուն՝ Իսահակին, որպես զոհ մատուցելով։ Սակայն Աստծո հավատարմությունն այնքան ամբողջական էր, որքան Աբրահամի հավատարմությունը։ Այսպիսով, երկու հազար տարի անց այդ ուխտի մյուս ներկայացուցիչն առաջ շարժվեց. Աստված տվեց Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։
Հիշի՛ր՝ Աստծո հանդեպ քո հավատարմության չափն է պայմանավորում Աստծո հավատարմության չափը քեզ։ Աստծո հանդեպ կատարյալ հավատարմությունը բերում է Աստծո կատարյալ հավատարմությանը քո հանդեպ։ Հենց սա է ուխտի հարաբերության էությունը։ Այնուամենայնիվ, Աստծո հետ Աբարահամի ուխտը հետագայում իր գործնական հետևանքներն ունեցավ Աստծո հետ իր անձնական հարաբերության վրա։ Հակոբոսն իր նամակում խոսում է այն մասին, թե Աբրահամն ինչ արեց Իսահակին զոհելիս, ինչպես նաև այդ անելու նրա ցանկության մասին․
«Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացավ՝ իր որդի Իսահակին պատարագ անելով սեղանի վրա։ Տեսնու՞ ես, որ հավատքը նրա գործերի հետ միասին գործեց, և այդ գործերով հավատքը կատարյալ եղավ։ Եվ կատարվեց Գրքի խոսքը, որ ասում է. «Եվ Աբրահամը հավատաց Աստծուն, և արդարություն համարվեց նրա համար», և Աստծո բարեկամ կոչվեց»։
Հակոբոս 2:21-23
Ուխտին հավատարիմ լինելու միջոցով և որպես հետևանք Իսահակին պատարագ անելով՝ Աբրահամն Աստծո բարեկամը համարվեց։ Դա մի շատ նշանակալից և պատվելի կոչում է։ Դասը հետևյալն է. ուխտն է ճշմարիտ ընկերության տանող դուռը։ Երբ երկու անհատ ուխտ են կապում միյանց հետ և կատարում են իրենց ուխտի պայմանները, ապա սա է ճշմարիտ ընկերությունն ի գործ դնելը։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ իմ կատարյալ հավատարմությունն Աստծուն, և Նրա հավատարմությունն իմ հանդեպ. մեր ուխտը ճշմարիտ ընկերությանը տանող դուռն է։ Ես հռչակում եմ, որ Քրիստոսի ընկերն եմ։ Ամեն։