ՀՈՒՆԻՍԻ 17. «ՄԵՐ ՃՇՄԱՐԻՏ ՏՈՒՆԸ»
Ես Աստծո զավակ եմ
Մի անգամ, երբ իսկապես անհանգստացած էի իմ հոգևոր վիճակի համար, խնդրեցի Աստծուն, որ երկինքն ավելի իրական դարձնի ինձ համար։ Հավատում եմ, որ երկինքն Աստծո ամեն մի զավակի տունն է։
Երբևէ չեմ հանդիպել մի երեխայի, ով այնքան էլ հստակ պատկերացում չունենա իր տան մասին։ Կարծում եմ՝ որպես Աստծո զավակներ՝ մեր նշաններից մեկը պիտի լինի այն, որ երկնքի հետ հարաբերություն ունենալիս զգանք մեզ ինչպես հարազատ տանը։ Երկրագունդը գեղեցիկ է, այս կյանքը հիասքանչ է։ Սակայն այս աշխարհը մեր վերջնական հանգրվանը չէ։
Աստծո մեծ սուրբերն իրենց հայացքն ուղղել էին ժամանակից այն կողմ՝ դեպի հավիտենություն, իսկ նրանք որոշ բաներ գիտեին այն ամենի վերաբերյալ, ինչը գալու էր։ Ֆիզիկական մահը պարզապես ցատկ չէր լինելու դեպի անորոշություն։ Նրանք հստակ հայտնություն ունեին, թե ինչ կարող էին ակնկալել։ Ես փափագով սպասում եմ տաճարին, հրեշտակներին, ինչպես նաև չորս կենդանի արարածներին։ Այնքա՜ն բան կա, որոնց փափագով եմ սպասում։ Կարծում եմ, որ բյուրեղի հետ խառնված ապակյա ծովը շատ հուզիչ կլինի (տե՛ս, օրինակ՝ Հայտնություն 3:5, 4:6-8, 7:15): Երկնքում և ոչ մի ձանձրալի ակնթարթ չի լինի։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ երկինքն Աստծո ամեն մի զավակի տունն է, որը ներառում է նաև ինձ, որովհետև ես Աստծո զավակն եմ։ Ամեն։