ՀՈՒՆԻՍԻ 15. «ՀՈՐ ԳՐԿՈՒՄ»

Ես Աստծո զավակ եմ

 

Պատկերացրե՛ք մի երեխայի, ով իր հոր ապահով գրկում է՝ երեսը սեղմած հոր ուսին։ Գուցե շուրջբոլորը խառնաշփոթ է ու անհանգստություն։ Գուցե թվա, որ աշխարհը կործանվում է։ Սակայն փոքրիկ երեխան կատարյալ խաղաղության մեջ է և չի անհանգստանում, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը։ Նա ապահով է իր հոր գրկում։

Մենք նույնպես մեր Հոր ապահով գրկում ենք։ Հիսուսը մեզ վստահեցրեց, որ մեր Հայրն ավելի մեծ է, քան մեր շուրջը գտնվող բոլոր մարդիկ, և որ ոչ ոք չի կարող մեզ խլել Նրա ձեռքից։

Հիսուսն իր աշակերտներին նաև այս համոզմունքը տվեց. «Մի՛ վախենա, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ արքայությունը տա ձեզ» (Ղուկաս 12:32):

Գուցե մենք պարզապես մի փոքր հոտ ենք՝ ամեն տեսակ վայրի գազաններով շրջապատված։ Բայց եթե մեր Հայրն ինքն իրեն ուխտել է արքայությունը տալ մեզ, ապա տիեզերքում ոչ մի զորություն չի կարող այն ետ պահել մեզնից։

Շնորհակալութու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Հռչակում եմ, որ ես ապահով եմ Հոր գրկում։ Ես Աստծո զավակն եմ։ Ամեն։