ՀՈՒՆԻՍԻ 5. «ՈՉԻՆՉ ՄԵԶ ՉԻ ՎՆԱՍԻ»

Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից

 

«Որ փրկեց մեզ խավարի իշխանությունից և փոխադրեց մեզ Իր սիրելի Որդու արքայության մեջ, որի ձեռովն ունենք փրկություն, նրա արյունով՝ մեղքերի թողություն»։

Կողոսացիներին 1:14

Հիսուսի և Իր մահվան հանդեպ ունեցած մեր հավատքի միջոցով Աստված ազատել է մեզ խավարի իշխանությունից։ Ուշադրություն դարձրեք իշխանություն բառին։ Սատանան իշխանություն ունի անհնազանդների, անհավատների և փրկություն չունեցողների վրա։ Սակայն Աստված Հիսուսի միջոցով ազատել է մեզ այդ խավարի իշխանությունից և տեղափոխել է մեզ Իր սիրելի Որդու արքայության մեջ։

Նշե՛ք բանալի բառը՝ փրկություն։ Մենք հետ ենք գնվել։ Մենք այլևս անեծքի զորության տակ չենք՝ Հիսուս Քրիստոսի փրկագնող մահվան և իր թափված արյան շնորհիվ․

«Նրա համար հայտնվեց Աստծո Որդին, որ սատանայի գործերը քանդի»։

1-ին Հովհաննես 3:8

Ինչու՞ եկավ Հիսուսը։ Նա եկավ, որ քանդի սատանայի գործերը, որտեղ ներառված է նաև անեծքը։

«Ահա իշխանությունը տվի ձեզ՝ կոխել օձերի ու կարիճների վրա և թշնամու բոլոր զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի»։

Ղուկաս 10:19

Գուցե սատանան զորություն ունի, սակայն Աստված մեզ զորություն է տվել սատանայի զորության վրա, որի պատճառով էլ մեզ ոչինչ չի վնասի։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո ներման համար։ Ես հռչակում եմ, որ Աստված ազատել է ինձ խավարի իշխանությունից, և Նա ինձ զորություն է տվել սատանայի բոլոր զորության վրա, որի պատճառով էլ ինձ «ոչինչ չի վնասի»։ Ես ներված եմ և ազատ եմ իմ մեղքերից։ Ամեն։