ՄԱՅԻՍԻ 21. «ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆՔ»

Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որ մենք ընդունելի լինենք Հոր մոտ

 

Եթե հասարակ սահմանում տանք, ապա մերժվածությունը չցանկացված լինելու զգացումն է, կամ էլ այն զգացումը, որ չնայած դու ուզում ես, որ մարդիկ սիրեն քեզ, սակայն ոչ ոք չի սիրում։ Կամ դու փափագում ես ընգրկված լինել մի խմբում, որտեղ քեզ ընդունված չես զգում. թվում է, որ դու միշտ դրսից ես նայում ներս։ Պատճառներից մեկը, թե ինչու այսքան շատ մարդ այսօր տառապում է մերժվածության խնդրից, այն է, որ դա մեր հասարակության կարգն է ու վերջինիս ճնշումները, ընտանիքի բաժանման պատճառ են դառնում։

Ո՞րն է մերժվածության հականիշը։ Այն ընդունված լինելն է։ Ես սիրում եմ Եփեսացիներին 1:6-ի այն հատվածը, որն ասում է. « (Աստված) շնորհք ցույց տվեց մեզ այն Սիրելիով»։ «Շնորհք ցույց տվեց» արտահայտությունն անգլերենում թարգմանված է «մեզ ընդունելի դարձրեց»։ Հիսուսը՝ Աստծո ճշմարիտ և միածին Որդին, մերժվեց, որպեսզի մենք՝ անարժան ապստամբներս, իր ընդունելությունն ստանանք Աստծո մոտ։

Աստծո ընտանիքն ամենալավ ընտանիքն է։ Ոչ մեկը չկա դրան հավասար։ Նույնիսկ եթե քո ընտանիքը չի հոգացել քեզ համար, գուցե քո հայրն է մերժել քեզ, կամ քո մայրը երբեք ժամանակ չի գտել քեզ համար, սակայն Աստված ցանկանում է քեզ։ Դու ընդունելի ես։ Դու Նրա հատուկ խնամքի ու գուրգուրանքի առանցքն ես։ Ամեն բան, ինչ Նա անում է տիեզերքում, քո շուրջն է պտտվում։

Երբ Աստված ասում է, որ մենք ընդունելի ենք, Նա նկատի չունի, որ մենք պարզապես տանելի ենք։ Մենք երբեք Նրա ժամանակից շատ չենք խլում։ Միակ բանը, որ Նրան տրտմեցնում է, այն է, որ մենք շատ երկար ժամանակ ենք հեռանում Իրենից։ Նա երբեք մեզ մի անկյուն չի ուղարկում՝ ասելով, «Սպասի՛ր, ես շատ զբաղված եմ։ Քեզ համար ժամանակ չունեմ»։ Այլ Նա ասում է. «Ես հետաքրքրված եմ քեզանով։ Դու ցանկալի ես ինձ համար։ Բարի գալու՛ստ։ Նե՛րս արի։ Ես շատ երկար եմ սպասել քեզ»։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ Աստված ինձ ընդունելի դարձրեց այն Սիրելիով, և նա ընդունում է ինձ։ Հիսուսը կրեց իմ մերժվածությունը, որ ես ընդունելի լինեմ Հոր մոտ։ Ամեն։