ՄԱՅԻՍԻ 15. «ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՎ ԱՄՈԹԸ»

Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք իր փառքին

Այստեղ մի հակիրճ հաշվետվություն է այն բանի, թե ինչ կատարվեց Հիսուսի ձերբակալումից հետո Գեթսեմանի պարտեզում։ Պոնտացի Պիղատոսը Հիսուսին հանձնել էր զինվորներին, որ վերջիններս տանեն նրան խաչելու։

«Այն ժամանակ կուսակալի զինվորները Հիսուսին տարան պալատը և բոլոր զորագունդը հավաքեցին նրա վրա։ Եվ նրան մերկացնելով՝ նրա վրա մի կարմիր թիկնոց գցեցին։ Եվ փշերից մի պսակ ոլորեցին, նրա գլխին դրին, և նրա աջ ձեռքին մի եղեգ, և նրա առաջ ծունր դնելով՝ ծաղր էին անում և ասում. «Ո՛ղջ եղիր, հրեաների՛ թագավոր»։ Եւ նրա վրա թքելով՝ եղեգն առնում էին և նրա գլուխը ծեծում (հիշե՛ք, որ այդ եղեգի ամեն մի հարվածն ավելի խորն էր մտցնում փշե պսակը նրա գանգի մեջ)։ Եւ երբոր ծաղր արին նրան, կարմիր քղամիդը նրանից հանեցին, և նրան հագցրին իր հանդերձները և տարան նրան խաչելու։և նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա հանդերձները՝ վիճակ գցելով, որ կատարվի մարգարեի միջոցով ասվածը՝ իմ հանդերձներն իրենց մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին։Եվ նստած նրան պահում էին այնտեղ»։

Մատթեոս 27:27-31, 35-36

Այս տեսարանում Հիսուսին փաստորեն երկու անգամ մերկացնում են։ Եվ նրանք երեք ժամ խաչի մոտ նստած նայում էին։ Խաչի վրա Հիսուսի նկարների մեծ մասը նրան ներկայացնում են անդրավարտիք հագած։ Սակայն ոչ մի անդրավարտիք էլ չկար. նա մերկ էր։ Ամեն մի անցորդ տեսնում էր նրա ամոթն ու ծաղրում նրան։

Եբրայեցիներին ուղղված նամակը շեշտում է այս ճշմարտությունը . «Մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին՝ Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ՝ ամոթն արհամարհելով…» (Եբրայեցիներին 12:2):

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ հանուն ինձ Հիսուսն ամոթահար եղավ՝ խաչը կրելով և ամոթն արհամարհելով, որովհետև Հիսուսը կրեց իմ ամոթը, որ ես բաժնեկից լինեմ իր փառքին։ Ամեն։