ԱՊՐԻԼԻ 23․ «Քավություն․ սռնակը»
Հիսուսը մահացավ մեր մահով, որ մենք ստանանք իր կյանքը։

 

Ավետարանի ամբողջակամ պատգամի մեջ քավության դերը պատկերավոր ներկայացնելու համար պատկերացրե՛ք անիվի կառուցվածքը, որն ունի երեք հիմնկան հատված՝ արտաքին շրջանակը, ճաղերը և սռնակը։ Այս պատկերում արտաքին շրջանակը ներկայացնում է Աստծո լիակատար հոգածությունը մեր կյանքի ամեն բնագավառի համար՝ հոգևոր, ֆիզիկական և ֆինանսական՝ ժամանակի և հավիտենության մեջ։ ճաղերը, որ հենակետ են անիվի արտաքին շրջանաի համար, այն ճանապարհներն են, որոնց միջոցով Աստված հոգում է։Օրինակ՝ նա հոգում է ներման (խաղաղություն), բժշկության (առողջություն), ազատարության (ազատություն), սրբացման (սրբություն) և այլնի միջոցով։Այսպիսով, եթե չլինի կենտրոնական սռնակը, ապա ճաղերը ոչ մի հենակետ չեն ունենա։ Ինչպես կենտրոնական սռնակի միջոցով գալիս է անիվը պտտելու ուժը։ Ինչպես Աստված է նախատեսել, քավությունը կենտրոական սռնակն է, որը քրիստոնեական կյանքի համար զորություն է մատակարարում։

Եբրայցիներին 2։9-ից մենք իմանում ենք, որ Աստծո շնորհով հիսուսը ճաշակեց մահն ամենքի համար։ Նա գրավեց մեր տեղը․ այն, ինչ մեզ համար էր որոշված, եկավ նրա վրա։ Եսայա 53։6-ն ասում է․ «Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինքյուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ, և Տերը նրա վրա դրեց մեր ամենի մեղքը» (Եսայա 53։6)։

«Մեղքը»  նաև նշանակում է  «ապստամբություն»։ Ամբողջ մարդկային ցեղի ապստամբությունն ամփոփված է այդ արտահայտության մեջ։ Մենք ետ ենք դարձել Աստծուց ու գնացել մեր ճանապարհով․ սահմանել ենք մեր չափանիշները, հաճեցրել ենք ինքներս մեզ, ապրել ենք մեզ համար։ Մենք ապստամբ ենք, սակայն Տերը մեր բոլորի ապստամբությունը դրեց Հիսուսի վրա․ մեր ամբողջ ապստամբությունը կենտրոնացվեց նրա վրա։ Երբ նա կախված էր խաչից, մեր ապստամբության բոլոր չար հետևանքները եկան նրա վրա․ հիվանդություն, ցավ, տառապանք և, ի վերջո, մահ։ Բայց նա ինքն իրեն համար չմեռավ։ Նա մահացավ մեր մահով։ Նա մեր փոխարեն ճաշակեց մահը։

 

Շնորհակալությո՛ւն, Հիսո՛ւս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ ետ եմ դառնում իմ ապստամբությունից, ինչպես նաև՝ Հիսուսն իմ փոխարեն ճաշակեց մահը, որովհետև Հիսուսը մահացավ իմ մահով, որ ես ստանամ իր կյանքը։ Ամեն։