ԱՊՐԻԼԻ 21. «ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՎ ԿՅԱՆՔ»

Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք

Այսօր ավելի մանրամասն կնայենք «Հռոմեացիներին թղթի բաղադրատոմսի» բաղադրամասերը:
Հռոմեացիներին 6-ը նույնացման հաջողակ կետեր է ներկայացնում: Առաջին. «մենք մեռանք մեղքին» (խոսք 1), երբ Հիսուսը մահացավ, և մենք ինքներս մեզ նույնացնում ենք նրա մահվան հետ: Երբ Հիսուսը խաչվեց, մեր «հին մարդը» (խոսք 6)` Ադամից ժառանգած մեր ապստամբ բնությունը, նույնպես խաչվեց: Երկրորդ. «նրա հետ թաղվեցինք» (խոսք 4): Նրա մահվան մկրտությամբ մենք մեռանք և թաղվեցինք նրա հետ: Երրորդ. «նրա հարությանն էլ նման կլինենք» (խոսք 5): Մահվան և թաղման մեջ նրան հետևելով` մենք շարժվում ենք դեպի նրա հարուցյալ կյանքը` նրա հետ կիսելով իր կյանքը: Հիսուսի հետ իր մահվան, թաղման և հարության մեջ նույնացման գործնական և արդյունավետ հետևանքներն են.

1. «Մեղքի մարմինը խափանվեց» (խոսք 6): Այն աղավաղված, չար բնությունը, որ ստրկացրել էր մեզ և ստիպում էր սխալ գործել, նույնիսկ երբ ցանկանում էինք ճիշտը անել, անզոր է դարձել: Նա մահվան է դատապարտվել:

2. Հետևաբար, մենք «այլևս ծառա չենք մեղքին» (խոսք 6): Մեղքն այլևս չի ստիպում մեզ անել վնասակար, կործանարար բաներ, որոնք մեզ վրա աղետ կբերեն՝ երկրի վրա և հավիտենության մեջ լինելու ժամանակ:

3. Այնուհետև մենք «արդարացած ենք մեղքից» (խոսք 7): Մենք բառացիորեն արդարացված ենք կամ արձակված ենք: Հիսուսը մեր մեղքի համար վերջնական տուգանքը վճարեց. այլևս վճարելու բան չկա: Մեղքի հանցանքից ու զորությունից ազատ արձակվելով` մենք հիմա մաքուր խիղճ ունենք և կարող ենք առանց վախի կանգնել ամենակարող Աստծո գահի առջև:

4. Ի վերջո, «նրա (Հիսուսի) հետ էլ կապրենք» (խոսք 8): Ինչպիսի՜ հիասքանչ խոստում: Մենք նրա հետ կկիսենք իր հավիտենական հարուցյալ կյանքը: Նա մեկ անգամ մեռավ մեղքին. նա այլևս չի կարող մեռնել: Նա հավիտյան ապրում է, և մենք մուտք ենք գործում այդ հավիտենական կյանքը:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ Հիուսի հետ իմ նույնացմամբ այլևս մեղքի ծառա չեմ: Հիսուսն իմ մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի ես նրա արդարությամբ արդար լինեմ: Ամեն: