ԱՊՐԻԼԻ 19. «ԼԻԱԿԱՏԱՐ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ»

Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք

Աստված խաչի միջոցով լուծել է մեղքի հարցերը: Նա լիովին հոգացել է անցյալի համար. «…բոլոր մեղքերը ձեզ շնորհելով…» (Կողոսացիներին 2:13): Հիսուս Քրիստոսի` մեր փոխարեն մահանալու միջոցով, մեր ներկայացուցչի միջոցով, ով կրեց մեր մեղքը և վճարեց մեր տուգանքը, Աստված կարող է ներել մեր մեղավոր արաքներից ամեն մեկը` առանց վարկաբեկելու իր իսկ արդարադատությունը, քանի որ Քրիստոսի մահը բավարարել է Նրա արդարադատությունը: Մենք պետք է հասկանանք, որ անցյալի մեր բոլոր մեղավոր արարքները, որքան էլ բազում ու ծանր լինեն, ներվեցին այն պահին, երբ հավատացինք Հիսուսին:

Աստված ոչ միայն լիովին հոգացել է անցյալի համար, այլ նաև լիովին հոգացել է ապագայի համար. «Եվ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններով, որ մեզ հակառակ էր, և նրան վեր առավ մեջտեղիցը և խաչափայտի վրա բևեռեց» (խոսք 14):

Ձեռագիրը Մովսեսի օրենքն է: Հիսուսը ջնջեց Մովսեսի օրենքը` որպես Աստծո հետ արդարություն պահպանելու միջոց: Քանի դեռ օրենքն անհրաժեշտ պայման էր արդարության համար,նույնիսկ փոքրագույն պայմաններից մեկը խախտելու դեպքում մենք մեղավոր էինք Աստծո առաջ: Սակայն երբ օրենքը վերցվեց ճանապարհից, մենք ապահովվեցինք մեղքից ազատ կյանքով, որովհետև հիմա մեր հավատքը մեզ արդարություն է համարվում: Ինչպես Պողոսն է գրում. «Վասնզի օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացողի համար դեպի արդարություն» (Հռոմեացիներին. 10:4 ): Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացողի համար դեպի արդարություն` հրեա թե հեթանոս, կաթոլիկ թե բողոքական, ոչ մի տարբերություն: Նա է օրենքի վախճանը` որպես Աստծո հետ արդարության հասնելու միջոց: Արդար լինելու համար մեզնից չի պահանջվում պահել օրենքը:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ Աստված ամբողջապես հոգացել է անցյալի, ներկայի և ապագայի մեղքերի համար, որովհետև Հիսուսը իմ մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի ես նրա արդարությամբ արդար լինեմ: Ամեն: