ԱՊՐԻԼԻ 17. «ՏԻՐՈՋ ՈՐՈՇՈՒՄԸ»
Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք
«Բայց Տերը հաճեց նրան (Հիսուսին) զարկել` ցավեցնել»:
(Եսայա 53:10)
Այս խոսքի թարգմանության մեջ ոչ մի սխալ բան չկա, սակայն «հաճեց» բառը ճշգրտությամբ չի ներկայացնում այդ տերմինի արդի գործածությունը: Այն նշանակում է, որ դա Տիրոջ որոշումն էր, Նրա նպատակը: Օրինակ, Բրիտանիայում հանցագործը ձերբակալվում է դատավորի կողմից և կալանքի տակ է պահվում «թագուհու հաճության համար»: Թագուհին ոչ թե հաճույք է ստանում հանցագործի կալանավորումից, այլ նա դա անհրաժեշտ է համարում: Պատմականորեն այս արտահայտությունը գալիս է Անգլիայում Եղիսաբեթյան ժամանակաշրջանից: Այսպիսով, երբ Սուրբ Գիրքն ասում է «Տերը հաճեց», դա չի նշանակում, որ Տիրոջը հաճույք էր պատճառում իր Որդուն զարկելը, այլ այն, որ դա Տիրոջ որոշումն էր, Նրա նպատակը: Նա հարմար գտավ անել այդ. Նա տեսավ, որ դա անհրաժեշտ էր:
Եբրայերեն լեզուն այնքան խիտ է, որ գրեթե անհնար է այն լիովին և ճշգրտորեն թարգմանել այլ լեզվով: Այս խոսքի առաջին երկու տողերում ընդամենը մոտ չորս եբրայերեն բառ կա: Երբ ասում է «Բայց Տերը հաճեց նրան (Հիսուսին) զարկել` ցավեցնել», լավագույն թարգմանությունը, որ կարող եմ գտնել, հետևյալն է. «հիվանդացրեց» կամ «զարկելով` նրան հիվանդություն դարձրեց»: «Ցավեցնել» թարգմանված բառը (շալահ) հանդիպում է նաև Միքիա 6:13-ում: Աստված խոսում էր ապստամբ և համառ Իսրայելի հետ` ասելով. «Ուրեմն ես էլ հիվանդացնում եմ (շալահ) քեզ՝ զարկելով»: Այստեղ թարգմանված է ճշգրիտ, բառացի բառով:
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ Տերը զարկելով հիվանդացրեց Հիսուսին, և որ Հիսուսն իմ մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի ես նրա արդարությամբ արդար լինեմ: Ամեն: