ԱՊՐԻԼԻ 14. «ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»

Հիսուսը խոցվեց, որ մենք բժշկված լինենք

«Երբ երեկո եղավ, նրա մոտ շատ դիվահարների բերեցին, ու նա խոսքով հանեց ոգիները և բոլոր հիվանդներին բժշկեց, որպեսզի Եսայա մարգարեի միջոցով ասվածը կատարվի, որ ասում է. «Նա մեր հիվանդությունները վերցրեց ու մեր ցավերը կրեց»։

Մատթեոս 8:16-17

Ֆիզիկական խնդիրների համար Մատթեոսը երկու բառ է օգտագործում` «հիվանդություններ» և «ցավեր»: Սրանք տարբերակելու համար մենք կարող ենք հիվանդությունները սահմանել որպես տկարություններ` բաները, որոնց մենք ենթակա ենք, ինչպիսիք են ալերգիկ ռեակցիաները և մեղվի խայթոցները, իսկ ցավերը կարող ենք սահմանել որպես իրական հիվանդություններ, ինչպես խոլերան կամ գրիպը:

Մատթեոսը գրում է, որ Հիսուսի բժշկության ծառայությունը Եսայա 53-ի իրականացումն է, և շեշտում է, որ Հիսուսը «բոլոր հիվանդներից բժշկեց»: Ինչո՞ւ: Քանի որ Աստծո հավիտենական ծրագրի մեջ նա արդեն վերցրել էր մեր հիվանդությունները և կրել մեր ցավերը: Սա բարի՛ լուր է: Եթե եկեղեցին իրոք հավատար սրան, ապա ավետարանելը բավականին հեշտ կլիներ:

Պակիստան գնալն ինձ համար բացահայտ փորձառություն էր, որովհետև բնակչության 98 տոկոսը մուսուլման է: Առանց առանձնապես հատուկ գովազդի, մեր ժողովներին 16 000 մարդ եկավ: Ինչու՞. որովհետև մենք աղոթում էինք հիվանդների համար, և նրանք բժշկվում էին: Նրանցից բոլորը չէ, որ բժշկվեցին, սակայն կույրը տեսավ, խուլը լսեց, կաղը քայլեց: Հավատացե՛ք, երբ բժշկություններ են լինում, մեծ բազմություն հավաքելը խնդիր չէ: Ժողովրդին գրավելու համար սա թիվ մեկ մեթոդն է Նոր Կտակարանում:

Շնորհակալությու՛ն Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ Հիսուսի զոհով Աստծո բժշկությունը հասանելի է բոլորին` ներառյալ ինձ, որովհետև Հիսուսը խոցվեց որ ես բժշկված լինեմ:Ամեն: