ԱՊՐԻԼԻ 11. «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼԸ»
Հիսուսը խոցվեց, որ մենք ներված լինենք
Շնորհակալություն հայտնելու մեջ վիթխարի ուժ կա: Այն ոչ միայն արձակում է Աստծո հրաշագործ զորությունը, այլ նաև Աստծո հրաշագործ զորությունը գործի դրվելուց հետո շնորհակալություն հայտնելը կնիք է դնում ստացած օրհնությունների վրա․
«Եվ երբ նա մի գյուղ էր մտնում, նրան տասը բորոտ մարդիկ պատահեցին, որոնք հեռվում կանգ առան և իրենց ձայնը բարձրացրին ու ասացին. “Հիսու՛ս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ”։ Երբ տեսավ, նրանց ասաց. “Գնացե՛ք, ձեզ քահանայապետներին ցու՛յց տվեք”։ Եվ նրանք գնալիս մաքրվեցին։ Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բուժվել է, հետ դարձավ, բարձրաձայն փառաբանում էր Աստծուն։ Նրա ոտքերի առաջ երեսի վրա ընկավ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։ Հիսուսն էլ հարցրեց. “Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, հապա այն ինը որտե՞ղ են։ Հետ դարձողներ չեղա՞ն, որ Աստծուն փառք տան, բացի այս այլազգուց”։ Եվ նրան ասաց. “Վե՛ր կաց, գնա՛, քո հավատը փրկեց քեզ”։
Ղուկաս 17:12-19
Բոլոր տասը բորոտները ֆիզիկապես բժշկվեցին: Բայց մի հավելյալ բան պատահեց նրա հետ, ով վերադարձավ շնորհակալություն հայտնելու: Հիսուսն ասաց. «Վե՛ր կաց, գնա՛, քո հավատը փրկեց քեզ»: «Փրկել» բառի համար օգտագործված է հունարեն «սոզո» բառը: Ինչպես նաև, այն գրեթե միշտ մատնանշում է ինչ-որ բան ավելին, քան լոկ ֆիզիկական կամ ժամանակավոր օգնություն Աստծուց: Դա փրկության մասին ամեն ինչ ներառող բառ է:
Բորոտների միջև մեկ կարևոր տարբերություն կար: Ինը բժշկվեցին միայն ֆիզիկապես: Տասներորդը, ով վերադարձավ Աստծուն շնորհակալություն հայտնելու, բժշկվեց ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես. նրա հոգին փրկվեց: Նա Աստծո հետ ճիշտ, հավիտենական հարաբերության մեջ մտավ: Մյուս ինը մասնակի, ժամանակավոր օրհնություն ստացան, տասներորդը ստացավ ամբողջական, մնայուն օրհնություն: Տարբերությունը շնորհակալություն հայտնելն էր:
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ շնորհակալություն հայտնելը բերում է ամբողջական, մնայուն օրհնություն, և ` Հիսուսը խոցվեց, որ ես բժշկված լինեմ: Ամեն: