ԱՊՐԻԼԻ 7. «ՀԻՇԵՆՔ ՆՐԱ ԲԱՐԻՔՆԵՐԸ»

Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք

«Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և բոլոր իմ ներսը` Նրա սուրբ անունը: Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի մոռացիր Նրա բոլոր բարիքները»:

Սաղմոս 103:1-2

Այստեղ տեսնում ենք, որ Դավթի հոգին իր անձին ասում է ինչ անել: Դավթի հոգին գիտեր` ինչ պետք է արվի, բայց դա տեղի չէր ունենա, մինչև որ նրա անձը չհամագործակցեր իր հոգու հետ և չարձագանքեր կոչին: Եկե՛ք հակիրճ թվենք այն բարիքները, որոնց համար մեզ զգուշացված է չմոռանալ: Շատ քրիստոնյաներ չեն վայելում այս բարիքները, որովհետև չեն հիշում դրանք: Աստծո 6 առանձնահատուկ բարիքներ են թվարկված հաջորդ երեք խոսքերում.

«Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը, որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհքով ու ողորմությունով, որ կշտացնում է քո սիրտը բարությունով, և քո մանկությունը նորոգվում է արծվի պես»:

3-5 խոսքեր

Աստված ներում է մեր բոլոր մեղքերը, բժշկում է մեր բոլոր ցավերը, փրկում է մեր կյանքն ապականությունից, պսակում է մեզ շնորհքով և ողորմությունով, կշտացնում է մեր սիրտը բարությունով և նորոգում մեր մանկությունը արծվի պես: Ես հավատում եմ, որ սեղմ կապ կա քո սիրտը բարությունով կշտացնելու և քո մանկությունն արծվի պես նորոգելու արտահայտությունների միջև:

Համոզված եմ` Աստծո կամքը չէ, որ իր ժողովուրդը ծերանա այնպես, ինչպես այս աշխարհն է ծերանում: Նկատի չունեմ այն, որ տարիքի աճը փոփոխություն չի բերի, այլ այն, որ ծերանալը չպետք է ձախողման, խեղճության ու հիվանդության մի ժամանակ լինի:

Շնորհակալությու՛ն, Հիսուս, իմ փոխարեն խաչի վրա մահանալու համար: Ես կհիշեմ քո բոլոր բարիքները, և ես հռչակում եմ` Հիսուսը պատժվեց, որ ես ներված լինեմ:Ամեն: