ԱՊՐԻԼԻ 6. «ՆԵՐՎՈՒՄ ԵՆՔ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ»

Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք

Լեռան քարոզում Հիսուսը սովորեցրեց մեզ աղոթել. «Ների՛ր մեզ մեր պարտքերը (հանցանքները) , ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին (նրանց, ովքեր հանցանք են գործում մեր դեմ)» ( Մատթեոս 6:12): Այլ կերպ ասած, այս աղոթքն ասում է. «Ների՛ր մեզ, ինչպես մենք ենք ներում»: Հիշե՛ք` այն չափով, որ դուք եք ներում ուրիշներին, նույն չափով Աստված կների ձեզ: Բայց եթե միայն մասամբ ներեք մարդկանց, Աստված էլ միայն մասամբ կների ձեզ:

Մի գլխավոր պատճառ, որ շատ քրիստոնյաներ աղոթքի պատասխաններ չեն ստանում, այն է, որ ձախողվում են ներել ուրիշներին` սովորաբար մեկ առանձնահատուկ անձնավորության: Մարդկանց հետ խորհրդատվություն անցկացնելու իմ փորձառության մեջ հայտնաբերել եմ, որ չներելը նրանց հոգևոր կյանքի խցանման ընդհանուր աղբյուր է: Մի անգամ մի կնոջ, ում hետ խորհրդատվություն էի անցկացնոմ, հարցրեցի. «Կա՞ ինչ-որ մեկը, ում չեք ներել»: Նա ասաց. «Այո՛», և մատնանշեց Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունից մի հռչակավոր անձնավորության: Ասացի. «Եթե ազատագրում եք ուզում, պետք է ներես նրան: Այլընտրանք չկա: Եթե դուք չեք ներում նրան, Աստված էլ չի ներում ձեզ»:

Կամենու՞մ ենք արդյոք ներել: Գուցե մտածենք, «Չգիտեմ, թե արդյոք կարո՞ղ եմ»: Ավելի լավ է` փոխենք մեր միտքը: Ներումը զգացմունք չէ, այլ՝ որոշում: Ես այն կոչում եմ «պատռել պարտաթուղթը»: Գուցե ինչ-որ մեկը մեզ 30 000 դոլար է պարտք, բայց մենք էլ, կարող է, Աստծուն 6 միլիոն դոլար ենք պարտք: Եթե ուզում ենք, որ Աստված պատռի իր պարտաթուղթը, ապա նախ մենք պետք է պատռենք մերը:

Դա Աստծո անփոփոխ օրենք է: Այն ներկառուցված է Տերունական աղոթքի մեջ: Իսկ Տերունական աղոթքի վերջին խնդրանքը՝ չարից` սատանայից, ազատելու խնդրանքն է: Մենք իրավունք չունենք աղոթելու ազատագրության համար, մինչև չներենք ուրիշներին այնպես, ինչպես Աստված կներեր մեզ:

Շնորհակալությու՛ն, Հիսուս, իմ փոխարեն խաչի վրա մահանալու համար: Ես հռչակում եմ, որ կամենում եմ ներել ուրիշներին, և ես հռչակում եմ`Հիսուսը պատժվեց, որ ես ներված լինեմ: Ամեն: