ՄԱՐՏԻ 31. «ՈւԽՏԻ ԱՍՏՎԱԾ»

Տերը չի լքի Իր ժովորդին

Սաղմոս 89:34-ում Աստված ասել է. «Իմ ուխտը չեմ անարգի և Իմ հավատարմությունը չեմ դրժի»։

Հսկայական կարևորություն ունի այն, որ մենք կառչենք այն փաստից, որ երբ Աստված ուխտ է կնքում, Նա երբեք այն չի կոտրի։ Մենք կարիք ունենք հասկանալ դա։

Մեր Աստվածաշունչը բաղկացած է երկու ուխտերից. Հին և Նոր ուխտից։ Դրա համար աստվածային հայտնության սիրտը ուխտն է։ Եթե Աստված կոտրելու լիներ Իր ուխտը, մենք որևէ հույս չէինք ունենա։ Իմ անձնական համոզումն է, որ եթե Աստված կոտրեր Իր ուխտն Իսրայելի հետ, մենք որևէ հիմք չէինք ունենա հավատալու, որ Նա եկեղեցու հետ ունեցած Իր ուխտը չի կոտրի։ Դուք գուցե ասեք. «Լա՛վ, Իսրայելը մոռացավ Աստծուն»։ Անկասկա՛ծ, սակայն կարող եք անկեղծորեն ասել, որ եկեղեցին նույնպես մոռացավ Աստծուն։

Ես ի վիճակի չեմ ներկայացնելու Աստծո տեսակետը, սակայն իմ սահմանափակ հասկացողությամբ, տեսնում եմ, թե Իսրայելն ինչպես ընդունեց ուխտը և տապալվեց։ Ես տեսել եմ նաև, թե եկեղեցին, որն ընդունել էր ուխտը ավելի սարսափելի էր տապալվել, քան Իսրայելը։ Ի՞նչ է Աստված մեզ ասում Իսրայելի վերականգնման համար։ Ես կարծում եմ, որ Աստված առնվազն չորս բան է առաջարկում, որոնցից յուրաքանչյուրը ծայրահեղ հրատապ է, պատշաճ և կարևոր Հիսուս Քրիստոսի եկեղեցու համար․

Առաջին՝ Աստված ասում է, որ Աստվածաշունչը ճշմարիտ, պատշաճ և առօրեական գիրք է։

Երկրորդ՝ Աստված ասում է, որ Նա պահում է Իր ուխտը։

Երրորդ՝ Աստված մեզ ասում է, որ Նա ինքնիշխան է։

Չորրորդ՝ Տերն ասում է, որ իրենց հողում հրեաների վերականգնմամբ Աստված թատերաբեմ բարձրացրեց ներկայացման վերջին հատվածը ներկա դարաշրջանում։

Յուրաքանչյուր մարգարեություն, որը վերաբերում է այս դարաշրջանի ավարտին, նախատեսված է եղել մեկ կարևոր նպատակի համար. այդ նպատակը Իսրայելի գոյությունն է որպես սուվերեն ժողովուրդ իր սեփական սահմաններով։

Շնորհակալությու՛ն, Տեր, որ Դու նվիրված ես Իսրայելին։ Ես այժմ բարեխոսում եմ այդ ազգի համար։ Ես հռչակում եմ, որ Աստված պահում է Իր ուխտը, որովհետև Տերը չի լքի Իր ժողովրդին։ Ամեն։