ՄԱՐՏԻ 29. «ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ ԻՍՐԱՅԵԼԻՆ»

Տերը չի լքի Իր ժողովրդին։

Բոլորիս համար շատ կարևոր է ընդունել այն ճշմարտությունը, որը Հիսուսն ասաց ջրհորի մոտ գտնվող սամարացի կնոջը. «Փրկությունը հրեաներից է» (Հովհաննես 4:22): Առանց հրեաների մենք չէինք ունենա հավատքի հայրերին, մարգարեներին, առաքյալներին և Աստվածաշունչը։ Ինչպե՞ս կարող էինք ընդունել փրկությունն առանց այս բաների։ Չէի՛նք կարող։ Աստվածաշունչը շատ հստակ է ասում, որ Աստված պահանջում է բոլոր ազգերի քրիստոնյաներից ընդունել իրենց պարտքը հրեաների հանդեպ և անեն ամեն հնարավորը այդ պարտքը վերադարձնելու համար։ Հռոմեացիներին 11:30-31-ում Պողոսն ընդհանրացնում է այն խոսքը, որը վերաբերվում է հեթանոսությունից եկած քրիստոնյաների՝ Իսրայելի հանդեպ ունեցած պարտքին․

«Քանի որ ինչպես դուք էլ (հեթանոսները) մի ժամանակ Աստծուն չէիք հավատում, իսկ հիմա նրանց անհավատությամբ ողորմություն եք գտել։ Այնպես էլ նրանք այժմ չհավատացին ձեր ողորմածության համար, որպեսզի իրենք էլ ողորմություն գտնեն»։

Այլ խոսքով, Իսրայելի միջոցով մեզ՝ հեթանոսությունից եկած քրիստոնյաներին, Աստծո ողորմության պատճառով Աստված պահանջում է, որ մենք էլ մեր հերթին ողորմություն ցույց տանք Իսրայելին։ Ինչպե՞ս ենք կարող իրականացնել այս պահանջը։ Այժմ ես կթվարկեմ չորս գործնական ճանապարհ, թե ինչպես կարող ենք այդ պահանջն իրականացնել։

Առաջին՝ մենք կարող ենք անկեղծ սեր և վերաբերմունք ցուցաբերել հրեա ժողովրդի հանդեպ։

Երկրորդ՝ մենք կարող ենք վայելել և դրսևորել Քրիստոսում եղած Աստծո օրհնություններն այնպես, որ հրեաները նախանձավոր լինեն և փափագեն այն, ինչը մենք նրանց համար տեսանելի ձևով վայելում ենք։

Երրորդ՝ մենք կարող ենք Իսրայելի համար բարիք որոնել մեր աղոթքների և խնդրանքների մեջ, քանի որ Աստվածաշունչն է մեզ այդպես պատվիրում (տե՛ս, Հռոմեացիներին 10:1)։

Չորրորդ՝ մենք կարող ենք վերադարձնել մեր պարտքն Իսրայելի հանդեպ՝ ցուցաբերելով գործնական բարություն և ողորմություն։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու նվիրված ես Իսրայելին։ Ես այժմ բարեխոսում եմ այդ ազգի համար։ Ես ընդունում եմ իմ պարտքը հրեաների հանդեպ և հռչակում եմ, որ կվերադարձնեմ այն գործնական ճանապրհներով՝ ցուցաբերելով ողորմություն, որովհետև Տերը չի թողնի Իր ժողովրդին։ Ամեն։