ՄԱՐՏԻ 27. «ԱՍՏՎԱԾ ԿՊԱՇՏՊԱՆԻ»

Տերը չի լքի Իր ժողովրդին։

Ես Երուսաղեմում էի ապրում, երբ ծնվեց Իսրայել պետությունը։ Ես հիշում եմ, թե ինչպես իսրայլական դրոշը վեր բարձրացվեց Երուսաղեմի կենտրոնում։ Ինքս ինձ ասացի. «Իրո՛ք, սա պետք է որ հիշարժան լինի»։

«Լսեցե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ազգեր և իմացրեք հեռավոր կղզիներին և ասացե՛ք.
-Իսրայելին ցրիվ տվողը պիտի ժողովի նրան և նրան պիտի պահպանի ինչպես հովիվն իր հոտը»։
Երեմիա 31:10

Քսանհինգ դար առաջ Աստված նախատեսել էր, որ այս մասնավոր պատգամը պետք է հռչակվեր երկրի բոլոր ազգերի մեջ։ Այն այսօր ի կատար է ածվում ձեր աչքերի առաջ և ձեր ականջներին։ Այժմ մենք կարող ենք ասել. «Իսրայելին ցրիվ տվողը ժողովում է նրան և նրան պիտի պահպանի ինչպես հովիվն իր հոտը»։

Սրանք մի օրեր են, որնցում, ոչ ոք իրականում չի կարող ասել, թե ինչ կարող է լինել Իսրայելում վաղը։ Քսանչորս ժամվա ընթացքում այնտեղ կարող է պատերազմ սկսվել առանց որևէ նախազգուշացման։ Սակայն այս ամենի մեջտեղում Աստված կպաշտպանի Իսրայելին, ինչես հովիվն է պաշտպանում իր հոտը։ Կա մի երաշխիք, որ անկախ քաղաքական ճնշումներից և բռնություններից, Աստված կպաշտպանի ժողովված Իսրայելին։

Տերը նույն խոստումը մեզ տալիս է սաղմոս 121:7-8-ում. «Տերը կպահպանի քեզ ամեն չարից, Նա կպահպանի քո անձը։ Տերը կպահպանի քո դուրս գալն ու ներս մտնելը՝ այսուհետև մինչև հավիտյան»։ Այնքան լավ է իմանալ, որ Աստված քեզ հետ է ոչ միայն այն ժամանակ, երբ դու սկսում ես ճամփորդությունը, այլ նաև այն ժամանակ, երբ մոտենում ես ավարտին, ոչ միայն այն ժամանակ, երբ դու աշխատանքի ես գնում առավոտյան, այլ նաև երբ երեկոյան տուն ես վերադառնում։ Աստված միշտ քեզ հետ է և Նա կպաշտպանի և կպահպանի քեզ այս պահից մինչև հավիտյան։ Արարիչը քո պահապանն է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու նվիրված ես Իսրայելին։ Ես այժմ բարեխոսում եմ այդ ազգի համար։ Ես հռչակում եմ, որ ինչպես Աստված Իսրայելի պահապանն է, Նա նաև իմ Պաշտպանն ու Պահապանն է, որովհետև Աստված չի լքի Իր ժովովրդին։ Ամեն։