ՄԱՐՏԻ 22.
«ԱՍՏԾՈ ՆԱԽԱԳԻԾԸ»

Իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը իմ մարմնի համար։

«Որովհետև Դու ստեղծեցիր իմ երիկամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ Քեզանից, որ ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են Քո գործերը և իմ անձը լավ հասկացել է։ Իմ ոսկորները չծածկվեցին Քեզանից, երբ որ ես ստեղծվեցի ծածուկ տեղը և երկրի խորություններում ճարտարությունով կազմվեցի»։

Սաղմոս 139:13-15

Երբ ես խորհում եմ ֆիզիկական մարմնի մասին, լցվում եմ երկյուղի զգացողությամբ։ Այն նյութը, որը վերջիվերջո դարձավ իմ մարմինը, ծրագրված և ձևավորված էր Աստծուց ավելի վաղ, քան այն իմ մարմնի մեջ մտնելը։ Աստված սահմանել էր նյութը, որը մի օր պետք է դառնար իմ մարմնի բաղադրիչը․

«Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ և Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ որ նրանցից մեկը դեռ չկար»։

(խ. 16)

Մինչ մեր մարմինների ձևավորվելը, Աստված նախագիծ ուներ դրանց համար։ Այս համարը համեմատրի Ղուկասի 12:7-ում Հիսուսի ասածի հետ. «Բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են. ուրեմն մի՛ վախեցեք, քանի որ դուք շատ ճնճղուկներից ավելի լավն եք»։ Այս համարը ցույց է տալիս մեր ֆիզիկակն մարմինների հանդեպ տածած Աստծո մտահոգության մասին. նա անգամ հաշվել է մեր գլխի բոլոր մազերը։ Երբ մենք գիտակցում ենք սա, պետք է ընդունենք, որ Աստված նաև նպատակ ունի այս զարմանալի ստեղծագործության համար, որն էլ արտահայտված է 1-ին Կորնթացինրին 6։19-20-ում. «Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձեր չեք։ Քանի որ մեծ գնով եք գնվել, ուստի փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմնի և ձեր հոգու մեջ, որոնք Աստծունն են»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, իմ մարմնի հանդեպ տածած հոգատարության համար։ Ես կփառավորեմ Աստծուն իմ մարմնի մեջ և հռչակում եմ, որ իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը՝ իմ մարմնի համար։ Ամեն։