ՄԱՐՏԻ 19. «ԱՆՁՆԱԿԱՆ ԱՍՏՎԱԾ»
Իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը իմ մարմնի համար։
Մի ժամանակ ես Բրիտանիայի ամենամեծ համալսարանի պրոֆեսոր էի և որոշակի նվաճումների և ակադեմիական պատվանշանի արժանացա։ Շատ կերպերով ես մտավոր հարուստ գիտելիքներ ձեռք բերեցի։ Սակայն ես ինտելեկտուալ առումով ցածրացված չեմ զգում ասելու, որ հավատում եմ արարչագործության աստվածաշնչյան տեսությանը։
Մինչ Աստվածաշնչին հավատալը, ես շատ այլ աղբյուրներ եմ ուսումնասիրել, որոնք հավակնում էին բացատրել մարդու ծագումը, սակայն դրանք ինձ համար բավարար չէին։ Շատ դեպքերում դրանք միմյանց հակասում էին։ Այնուհետև ես սկսեցի ուսումնսաիրել Աստվածաշունչը և ոչ թե որպես հավատացյալ, այլ որպես հմուտ փիլիսոփա։ Ինքս ինձ մտածեցի. «Համենայնդեպս, այն ավելի հիամար չի լինի, քան իմ ուսումնասիրած որոշ տեսությունները»։ Եվ ի զարմանս ինձ, ես հայտնաբերեցի, որ Աստվածաշունչն ունի պատասխանը։
Ծննդոցում մենք կարդում ենք կարճ, հասարակ մի հայտարարություն։ Այն այսպես է սկսվում. «Սկզբում Աստված», այսինքն Եհովա Աստված, սա Աստծո անձնանունն է։ Սա ասում է մեզ այն մասին, որ Աստված որպես անձ արարեց մարդուն որպես անձ՝ անձնական հաղորդակցության համար․
«Եվ Եհովա Աստված հողու փոշուց շինեց մարդուն և նրա քթերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի դարձավ»։
Ծննդոց 2:7
Այստեղ մենք տեսնում ենք Աստծո հավիտենական շնչի միացումը հողեղեն մի մարմնի հետ՝ ձևավորված Արարչի կողմից։ Վերից իջնող Հոգու և վարից վերցված հողի միության հետևանքը եղավ կենդանի մարդկային անհատականությունը, մեկն, ով կարող է հաղորդակցություն ունենալ կենդանի, անձնական Աստծո հետ։
Շնորհակալությո~ւն, Տե՛ր, իմ մարմնի հանդեպք տածած հոգատարության համար։Ես հռչակում եմ, որ Աստված անձամբ արարեց ինձ անձնական հաղորդակցության համար։ Հռչակում եմ նաև, որ իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը` իմ մարմնի համար։