ՄԱՐՏԻ 15.
ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ես հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով, և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։
Մենք արդեն տեսանք, որ կյանքն արյան մեջ է (տես Ղևտացիներին 17:11): Եթե ցանկանում ենք կյանքը, ապա պետք է յուրացնենք արյունը։ Մենք դա անում ենք հաղորդությունն ընդունելով, ինչպես նաև մեր վկայության խոսքով։
Ինձ համար հաղորդություն ընդունելը ծայրահեղ կարևորության հարց է։ Պողոսը 1-ին Կորնթացիներին 11:25-ում մեջբերում է անում Հիսուսի խոսքերից՝ ասելով. «Քանի անգամ, որ խմեք, այս արեք իմ հիշատակի համար»։ Շատ եկեղեցիներ կարծում են, որ այտեղ գրված է. «Որքան հազվադեպ, որ անեք այն»։ Երբևէ իմ կողմից մասնակցած ամենագեղեցիկ ժողովներից մեկը հաղորդության արարողությունն է եղել. դրանք այնքան գեղեցիկ են եղել, որովհետև հիմնված են եղել փաստի վրա։
Ինչ-որ ժամանկ իմ կինը՝ Հռութը, և ես եկանք այն եզրակացության, որ մենք չենք ընդունում հաղորդությունն այքան հաճախ որքան անհրաժեշտ էր։ Որպես մեր տան քահանա, ես որոշեցի, որ մենք ամեն առավոտ, Տիրոջ հետ հանդիպում ունենալու ժամանակ, պետք է հաղորդություն ընդունենք։ Ես չեմ ասում, որ յուրքանչյուր քրիստոնյա պետք է անի այս, սակայն ես գոհանում եմ, որ արեցինք այն։ Եթե մենք անտեսեինք այն, ապա որոշ կարևոր բաներ կկորցնեիքն մեր կյանքից։
Ամեն օր, երբ մենք հաղորդություն ենք ընդունում, մենք ասում էինք. «Մենք ընդունում ենք այս հացը, Տե՛ր, որպես քո մարմին և այս գինին, որպես քո արյունը»։ Ես այն անում էի պարզ և հատուկ ճանապարհով՝ ասելով. «Տե՛ր, մենք սա անում ենք ի հիշատակ քեզ. մենք հռչակում ենք քո մահը, մինչև դու գաս»։ Հաղորդության մեջ մենք բացի խաչից այլ անցյալ չունենք և բացի նրա գալուստից, այլ ապագա չունենք։ Մենք դա անում ենք ի հիշատակ խաչի, մինչև Հիսուսի գալուստը։ Թող սա խթանի մեզ՝ մտածելու, թե արդյոք ընդունու՞մ ենք արյան մեջ եղած կյանքը, թե՞ ոչ։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Գառան արյան համար։ Ես հաղորդության միջոցով ընդունում եմ այն կյանքը, որն արյան մեջ է և հռչակում՝ որ հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։ Ամեն։