ՄԱՐՏԻ 11
«ԻՄ ՄԱՐՄԻՆԸ ՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ Է»
Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։
«Ձեր անձերը ներկայացրեք Աստծուն որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության գործիքներ՝ Աստծուն»։
Հռոմեացիներին 6:13
Մենք մեր մարմնի անդմաները տալիս ենք Աստծուն և ասում. «Աստվա՛ծ, Դու գործածիր դրանք»։ Այնուհետև մենք կարիք ունենք տաճարը մաքուր պահել։ Պողոսը գրեց. «Միայն թե մարմինը պոռնկության համար չէ, այլ՝ Տիրոջ համար, Տերն էլ՝ մարմնի համար» (1-ին Կորնթացիներին 6:13)։ Այսօր մենք պոռնկությանը կամ էլ սեռական պղծությանն անվանում ենք «նախաամուսնական կամ հետամուսնական սեռական կապ»։ Սակայն Աստված չի փոխել Իր վերաբերմունքը այս մեղքի հանդեպ։ Մարմինը պոռնկության համար չէ, մարմինը Տիրոջ համար է։ Այնուհետև հաջորդ հատվածը. «Տերն էլ՝ մարմնի համար»։ Մի՞թե սա հրաշալի չէ։ Երբ մենք մեր մարմինները տալիս ենք Տիրոջը, Տերն այդ ժամանակ պատասխանատվություն է ստանձնում մեր մարմինների համար։
Պողոսը երկրային մարդ էր, որը մարդկանց հետ խոսում էր այն բաների մասին, որոնք իրոք անհանգստացնում էին նրանց։ Նա շարունակեց. «Պոռնկությունից փախե՛ք. ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում» (խ. 18)։
Շատ մարդիկ այս հատվածը մեկնաբանում են որպես սեռական վարակների և հիվանդությունների մասին զգուշացում, այնպիսիք, ինչպիսիք են ՁԻԱՀը, սիֆիլիսը և այլ հիվանդություններ։ Սրանք անշուշտ կարող են լինել սեռական պղծության հետևանքները, սակայն Պողոսի ուսուցումը դրանից ավելի խորը նշանակություն ունի։ Մենք վտանգի տակ ենք դնում մեր մարմինների առողջությունը, երբ որևէ պղծություն ենք գործում։ Շատ անգամ, երբ քրիստոնյաները բժշկություն են փնտրում և չեն գտնում, դրա արմատը պղծությունն է։ Շատ դեպքերում, Աստված պահանջում է, որ մենք գնանք դեպի արմատը, զղջանք դրանից և կարգավորենք այն, մինչև Աստծուց բժշկություն ստանալը։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա եղած քո հաղթանակի համար։ Ես իմ մարմինը տալիս եմ Տիրոջը՝ հռչակելով, որ իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Ամեն։