ՄԱՐՏԻ 8. «ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ»

Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։

Մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ-որ մի բան պատրաստվում է տիրել մեզ վրա։ Այն կարող է լինել մեղքը կամ էլ արդարությունը։ Եթե մենք ասում ենք, որ ընտրել ենք արդարությունը, ապա կարող ենք հավատալ, որ կփորձվենք։ Սատանան երբեք չի հանձնվի, եթե իմանա, որ հաջողվելու որևէ հնարավորություն ունի։

Եթե որևէ անձ փորձվում է, սատանան այնքան կշարունակի, մինչև այդ անձը գա մի վիճակի, երբ փորձությունն այլևս չի ազդի նրա վրա։ Նա անգամ հաշվի չի առնի թշնամու մտքերը։ Սատանան այնքան խելացի է, որ նա իր ժամանակը չի վատնի այդպիսի մարդկանց վրա։ Սակայն եթե որևէ երկմտություն լինի մեր մեջ, սատանան կօգտագործի այդ հնարավորությունը։ Մենք պետք է ամուր որոշում կայացնենք.

«Ձեր մարմնի տկարության համար մարդկայնորեն եմ ասումհիմա ձեր անդամները արդարությանը ծառա ներկայացրեք՝ սրբանալու համար»։

Հռոմեացիներին 6:19

Եթե մենք ընտրենք անօրինությունը, այն կաճի մեր մեջ։ Մենք ավելի և ավելի անօրեն կդառնանք։ Մեզանից շատերը հնարավոր է առնչվել են այս իրականության հետ։

Փոխարենը անօրինության մեջ աճելու, «հիմա ձեր անդամները արդարությանը ծառա ներկայացրեք՝ սրբանալու համար» (խ. 19) ։

Գրեթե անհնար է անշարժ կանգնել հոգևոր կյանքում։ Մենք կա՛մ առաջ ենք գնալու, կա՛մ՝ հետ։ Մենք կա՛մ աճում ենք սրբության մեջ, կա՛մ էլ ընթանում ենք դեպի ապստամբությունը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա եղած քո հաղթանակի համար։ Ես ինձ հնազանդեցնում եմ որպես արդարության ծառա և հռչակում, որ իմ մարմնի անդամները արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Ամեն։