ՄԱՐՏԻ 4. «ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ՆՐԱ ԳՈՐԾԸ»

Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ

Ահա մի քանի առաջարկ՝ կապված այն բանի հետ, թե ինչպես պետք է վերաբերվեք ձեր մարմնի հետ որպես Սուրբ Հոգու տաճար։

Առաջին հերթին ձեր մարմնին հարգանքով վերաբերվե՛ք, որովհետև այն Սուրբ Հոգու տաճարն է, ում մենք հարգում ենք։ Ժամանակակից քրիստոնյաների մեջ ես շատ քրիչ հարգանք եմ տեսնում իրենց մարմինների հանդեպ։

Երկրորդ, փնտրե՛ք Սուրբ Հոգու օգնությունը՝ ինքնազգաստությունը զարգացնելու համար։

Երրորդ, ժամանակ հատկացրե՛ք և ջանք գործադրե՛ք զանազանելու օգտակարի և վնասակարի միջև։

Չորրորդ, հաստատակա՛մ եղեք արմատականի համար:

Հինգերորդ, համարգործակցություն փնտրե՛ք Սուրբ Հոգու հետ։

Կան շատ այլ քայլեր, որոնք ես կավելացնեի այս ցանկին, սակայն սրանց ես հասել եմ իմ փորձառությամբ։ Տերն ինձ մարտահրավեր նետեց հաշվի առնելու այս հարցերը. արդյոք ես պատրաստվու՞մ եմ շարունակել ապրելը։ Արդյոք ես պատրա՞ստ եմ ավարտին հասցնել իմ հանձնարարությունը։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ և Նրա գործը կատարեմ» (Հովհաննես 4:34):

Սա է լավագույն դիետան՝ անել Նրա կամքը, ով ուղարկել է մեզ և ավարտին հասցնել Նրա գործը։ Անգամ ավելի քան հիսուն տարի անցկացնելով Տիրոջը ծառայելու մեջ՝ ես զգում էի, որ որոշ հանձնարարություններ կան Աստծո կողմից, որոնք ես դեռ չեմ իրագործել։ Ես չեմ էլ համարում, որ հասել եմ դրանց իրագործմանը։ Սակայն ես միշտ հոգ եմ տարել իմ մարմնի համար՝ գիտակցելով իմ անձը լավ ֆիզիկական պայմանում պահելու կարևորությունը, որպեսզի իմ կյանքը ժամանակից շուտ չկտրվի և Աստծո հանձնարարականը կիսատ չմնա։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ կհամագործակցեմ Սուրբ Հոգու հետ՝ իմ անձը ֆիզիկական լավ վիճակում պահելու համար, որպեսզի Նրա գործը ավարտին հասցնեմ։ Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ։ Ամեն։