ՄԱՐՏԻ 2. «ՀՈԳ ՏԱՆԵԼ ՏԱՃԱՐԻ ՀԱՄԱՐ»

Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ

Աստվածաշունչն առաջնորդել է ինձ որոշ գործնական լուծումների մեջ իմ մարմնի հանդեպ։ Ես չեմ կամենում որևէ մեկին հարկադրել սրանցում, սակայն ես բավականին շատ ժամանակ և աղոթք եմ տրամադրել այս առարկայի համար և ես պատրաստ եմ եղել արմատական փոփոխությունների իմ սեփական կենսակերպի մեջ, եթե դրանք Աստծո կամքն են եղել։

Իմ առաջին եզրահանգումը՝ իմ բոլոր եզրահանգումների հիմքը, այն է, որ ես հարգանքով պետք է վերաբերվեմ իմ մարմնին՝ որպես Սուրբ Հոգու տաճար։ Կրկին  Պողոսն ասում է. «Կամ չգտիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են» (1-ին Կորնթացիներին 6:19)։ Եթե մենք լրջորեն վերցնենք այս խոսքը, ապա մեր մարմիններին կվերաբերվենք ինչպես տաճար, որովհետև հենց այդպիսն էլ նրանք կան։

Մի պահ պատկերացրեք, որ Աստված մեզ պատասխանատու է դրել նյութական տաճարում՝ քարե, փայտե և ապակե շինությունում։ Եթե մենք բարեխիղճ լինենք, ապա անհանգստացած կլինենք՝ խնամելով և այն մաքուր պահելով փուշուց, առանց կոտրված ապակիների և աղտոտ զուգարանների։ Մենք հսկայական պատասխանատվություն կզգայինք՝ այդ շինությունը հնարավորինս լավագույն պայմաններում պահելով։ Որպես քրիստոնյաներ՝ դուք և ես հսկայական պատասխանատվություն ունենք մեր մարմինները, որոնք Սուրբ Հոգու տաճար են, խնամելու և լավագույն պայմանում պահելու համար և մենք պետք է հայտնաբերենք, թե ինչ է մտնում այս պատասխանատվության մեջ։

Տիմոթեոսին հասցեագրված երկրորդ ուղերձի մեջ Պողոսը գրում է. «Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության» (2-րդ Տիմոթեոս 1:7)։ Այստեղից մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին զգաստության Հոգի է։ Սակայն այստեղ մի նուրբ հավասարակշռություն կա. Նա չի զգաստացնի մեզ, եթե մենք զգաստանալու ցանկություն չունենք։ Եթե մենք որոնենք Սուրբ Հոգու օգնությունը՝ զարգացնելով ինքնազգաստությունը, Նա մեզ կօգնի։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես կփնտրեմ Սուրբ Հոգու օգնությունը՝ զարգացնելով ինքնազգաստությունը՝ իմ մարմինը պահելով հնարավորինս լավագույն վիճակում, քանի որ այն տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ։ Ամեն։