ՄԱՐՏԻ 1. «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀՈԳՈՒ ՀԵՏ»

Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ

«Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և կհետևեն մոլար ոգիների ու դևերի ուսմունքների՝ ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խանձված է, որոնք ամուսնանալը կարգելեն, կհրաժարվեն ուտելիքներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալները և ճշմարտությունը ճանաչողները գոհությամբ վայելեն։ Որովհետև Աստծո բոլոր ստեղծածները բարի են, և ոչ մի բան խոտան չէ, եթե գոհությամբ ընդունվի։ Քանի որ սրբվում է Աստծո Խոսքով ու աղոթքով»։

1-ին Տիմոթեոս 4:1-5

Այս հատվածում Պողոսն ասում էր, առաջին հերթին, որ ամուսնական հարաբերություններից ձեռնպահ մնալը (օրինակ՝ ամուրիություն), սրբության ակամա բաղադրիչը չէ, այն պարտադիր չէ, որ ամեն մեկի դեպքում տանի սրբության։ Ընդհակառակը, եթե մենք նայենք եկեղեցու պատմությանը, այն դեպքերում, երբ եկեղեցականները չէին ամուսնանում, միշտ չէր, որ դրա հետևանքը սրբությունն էր լինում։

Դիետայի վերաբերյալ Պողոսը հետևյալն էր ասում. «Ամեն բան, ինչն Աստված ստեղծել է որպես սնունդ, բարի է»։ Սակայն մենք պետք է նկատի ունենանք, որ այն բարի սնունդը, որն Աստված ստեղծել է, կարող է քայքայիչ լինել՝ կախված այն բանից, թե մենք ինչ ենք դրա հետ խառնում կամ ինչպես ենք այն պատրաստում։ Այսպիսով՝ ժամանակ հատկացրու և ջանք գործադրիր` տարբերելու օգտակարը և վնասակարը։ Համագործակցի՛ր Սուրբ Հոգու հետ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ կհամագործակցեմ Սուրբ Հոգու հետ՝ զանազանելու, թե որն է օգտակար և վնասակար իմ մարմնի համար, որովհետև այն տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ։ Ամեն։