ՓԵՏՐՎԱՐԻ 26

«ՓԱՌԱՎՈՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԻՄ ՄԱՐՄՆԻ ՄԵՋ»

Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ:

«Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձեր չեք: Քանի որ մեծ գնով եք գնվել, ուստի փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմնի և ձեր հոգու մեջ, որոնք Աստծունն են»։

1-ին Կորնթացիներին 6:19-20

Շատ ճանապարհներ կան, որոնցում մենք օգտագործում ենք մեր մարմինները։ Մեկ հիմնական գործողությունը մեզ կերակրելն է՝ ուտելը և խմելը։ Պողոսն ասաց, որ մենք պետք է անենք այս գործողությունները այն ճանապարհով, որով Աստված կփառավորվի.

 «Ուրեմն ուտեք, թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք»։

1-ին Կորնթացիներին 10:31

Ի՞նչ է նշանակում ուտել Աստծո փառքի համար։ Ես այս հարցի պատասխանը ձեզ եմ թողնում։ Որոշ մարդիկ անգամ չեն գիտակցում, որ իրենց ուտելով կարող են Աստծուն փառք բերել։ Աստված ասել է, որ Նա նախանձավոր Աստված է (տե՛ս Ելից 34:14) և Նա ցանկանում է կյանքի ամեն մի ոլորտում փառավորված լինել՝ հատկապես պարզ, առօրյա, երկրային գործողություններում։

Սակայն թույլ տվեք ևս մեկ հարց տալ. հնարավո՞ր է արդյոք չափից ավել ուտել Աստծո փառքի համար։ Ես չեմ կարող տեսնել, որ նման բան հնարավոր է, որովհետև չափից դուրս ուտելը ինքնահաճություն է։ Առակաց 13:25-ն ասում է. «Արդարը կուտի մինչև իր անձի կշտանալը»։ Մեր սահմանը մինչև բավարարումն է, սակայն եթե դրանից այն կողմն անցնեք՝ մեր կարիքի այն կողմը, ապա այդ ժամանակ մենք կլինենք ինքնահաճո։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ։ Իմ մարմինն Աստծուն է պատկանում, և ես որոշում եմ այն օգտագործել այն ճանապարհով, որով Նա կփառավորվի՝ իմ ուտելով և խմելով։ Ամեն։