ՓԵՏՐՎԱՐԻ 25. «ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՍԵԼ ԴԱ»
Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։
Առաջին անգամ, երբ ասենք այս դավանությունը, սատանան կծիծաղի մեզ վրա։ Մենք կարքի ունենք շարունակ ասել այն։ Սատանան փորձիչն է, սակայն նա շատ գործնական է և պարապ ժամանակ չի վատնի։ Նա կփորձի քեզ այնքան ժամանակ, որքան որ քեզանից որևէ արձագանք ստանա։
Այսպիսով՝ մենք կարող ենք փորձվել մի ոլորտում, որը կոչվում է վրդովվմունք։ Մենք պետք է շարունակենք ասել. «Այն խաչված է։ Այն ոչ մի զորություն չունի իմ մեջ։ Այն ոչ մի տեղ չունի իմ մեջ»: Սատանան ասում է. «Դա իրականում ճիշտ չէ՛։ Դա մի բան է, որ եղբայր Պրինսն է ասել»։ Սակայն մենք շարունակում ենք ասել այն։ Եվ որոշ ժամանակ անց այն այնքան իրական է դառնում, որ սատանան չի վատնի իր ժամանակը՝ անիմաստը տեղը մեզ փորձելով։
Այն, ինչի կարիքն ունենք անելու, մեր բնավորության պարիսպները շինելն է։ Աստվածաշունչն ասում է, որ այն անձը, որ որևէ իշխանություն չունի իր հոգու հանդեպ, նման է մի քաղաքի, որը ավերված է և առանց պարիսպների (Առակաց 25:28)։ Առօրյա մեր հասարակությունում շատ մարդիկ կան, ովքեր մեծանում են ավերված պարիսպների պես վատ ընտանիքների, թմրադեղերի կամ էլ չար ազդեցության պատճառով։ Եթե որևէ մեկը խորասուզվել է թմրանյութերի մեջ, նման է մի քաղաքի, որն առանց պաշտպանիչ պարիսպների է։ Մենք պարիսպները կառուցում ենք՝ ամրապնդելով մեր կամքը և հաստատելով մեր այն իրավունքները, որոնք գնված են խաչի միջոցով։ Մենք գուցե մտածենք, որ սա սարսափելի դժվար փորձառություն է։ Սակայն մենք չենք գիտակցում, թե սրա անելը որքան մեծ բարիք է մեզ համար. դրա վերջում մենք ուժեղ բնավորություն կշինենք։ Պարգևները ժամանակավոր են, դրանք միայն այս կյանքի համար են, բնավորությունը հարատև է, այն մեզ հետ հավիտենություն է գնալու։ Աստված անչափ ավելի հետաքրքրված է քո բնավորությամբ, քան քո պարգևով։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ մտադրված եմ զորացնել իմ կամքը և պնդել իմ իրավունքները, որոնք գնված են խաչի միջոցով՝ կրկին և կրկին անգամ հռչակելով, որ սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Ամեն։