ՓԵՏՐՎԱՐԻ 18. «ՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆ ՀՈԳՈՎ»

Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։

Փրկության գործընթացը իր մեջ նորոգություն է ներառում։ Տիտոս 3:5-ում մենք կարդում ենք. «Ոչ թե արդարության գործերից, որ մենք արեցինք, այլ իր ողորմության համաձայն փրկեց մեզ՝ կրկին ծնվելու ավազանով և Սուրբ Հոգու նորոգությամբ»։

Պողոսի կողմից այստեղ վերջին տեսակետը նորոգությունն է։ Պողոսն ասել է. «Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է՝ նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (2-րդ Կորնթացիներին 5:17)

Ստեղծված բառը կարևոր է, քանի որ միայն մեկն է, ով ստեղծում է՝ Աստված։ Մարդը կարող է արտադրել կամ նորոգել, սակայն մարդը չի կարող ստեղծել։ Մեր սրտերը և մեր ողջ ներաշխարհը այնպես է ապականված ու ավերված մեղքի հետևանքներից, որ վերանորոգելն ու կարկատելը բավարար չէ։ Միայն նոր արարածն է, որ կարող է բավարար լինել։

Հին Կտակարանում, այն բանից հետո, երբ Դավիթը հայտնվեց շնության մեջ, մարդասպանություն իրագործեց և վերջապես դեմ առ դեմ կանգնեց իր սրտի սարսափելի վիճակի առաջ, նա հոգեվարքի մեջ աղաղակում է Աստծուն. «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ո՜վ Աստված և ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում» (սաղմոս 51:10)։ Նա գիտեր, որ արարչագործությունն Աստծուց է գալիս, այն չէր կարող գալ մարդկային որևէ գործողությամբ։

Տիտոս 3:5-ում մենք տեսանք փրկված լինելու երեք դրույթները՝ մաքրագործում կամ լվացում, վերածնում կամ վերստին ծնունդ և նորոգություն կամ նոր արարում։ Աստված մի բան է անում, ինչը մարդը բացահայտ չի կարող անել։ Այս ամենն Աստծո ողորմությամբ է և ոչ թե արդարադատությամբ։ Այն մեր արդարության գործերից չէ, դրանցով մենք ոչնչի չենք հասնի։ Փրկությունը գալիս է Աստծո սուվերեն ողորմությունից։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ նորոգվում եմ Սուրբ Հոգով։ Ես նոր ստեղծագործություն եմ ոչ թե իմ արդարության գործերից, բայց իմ հանդեպ ունեցած Աստծո սուվերեն ողորմությաբ։ Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ Ամեն։