ՓԵՏՐՎԱՐԻ 16. «ՆՐԱ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ՄԵՐ ՄԵՋ Է»

Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։

«Որովհետև եթե մարմնավորապես ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք»։

Հռոմեացիներին 8:13

Պողոսը «հոգևոր քրիստոնյաներին» ասում է, որ եթե մենք մարմնի համատասխան ապրենք, կմեռնենք, որովհետև մենք կսնուցանենք մի բան, որը քայքայվող է։ Եթե դուք ապրեք մարմնի համապատասխան, ապա այն ամենն, ինչ ձեռք կբերեք, կլինի քայքայումն ու ավերածությունը։

Մարմնի և Հոգու միջև բացարձակ հակառակություն կա. նրանց միջև բացառավում է հաշտությունը։ Փրկագնման Աստծո ծրագիրն այն է, որ հին, մարմնավոր բնությունը սպանվի և արտահայտվի մեր մեջ բնակվող Սուրբ Հոգու բացարձակ նոր բնությունը։ Թեպետ Աստված ամեն բան նախատեսել է այս փոփոխության համար, սակայն մենք պետք է մեր ջանքը ներդնենք մեր կյանքի համար։ Մենք պետք է սպանենք մարմնի գործերը։ Աստված մեր փոխարեն այն չի անի, Նա մեզ օրինական իրավունք, իշխանություն և զորություն է տվել, սակայն մենք պետք է ի գործ դնենք դրանք։

Աստվածաշունչն ասում է. «Բայց ովքեր նրան ընդունեցին, նրանց, որ հավատում են նրա անվանը, իշխանություն տվեց նրանց Աստծո զավակներ լինելու» (Հովհաննես 1:12)։ Մենք իշխանություն ենք ստանում, երբ վերստին ծնվում ենք։ Սակայն իշխանությունն անօգուտ է, եթե այն չի կիրառվում։ Վերստին ծնունդը պարզապես մեզ հնարավորություն է տալիս զարգանանք մի հրաշալի իրողության մեջ, եթե մենք ի գործ դնենք մեր իշխանությունը։ Եթե մենք երբեք քայլ չձեռնարկենք մեզ հակառակվող և շրջապատող խնդիրների և մեղքերի հանդեպ աստվածաշնչյան ճանապարհով արտահայտելու իշխանությունը, ապա մենք որևէ առաջխաղացում չենք ունենա։

Մենք պետք է մտածողության մի ճանապարհից՝ մարմնավոր մտածողությունից, ամբողջովին շրջվենք դեպի մեկ այլ մտածողություն։ Մենք Սուրբ Հոգու օգնության կարիքն ունենք. «Որովհետև ովքեր Աստծո Հոգով են առաջնորդում, նրանք Աստծո որդիներ են» (Հռոմեացիներին 8:14):

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ հավատքով սպանում եմ մարմնի գործերը և ինձ բաց եմ անում ամբողջովին նոր բնության համար, որը Քո Սուրբ Հոգին արարել է իմ մեջ։ Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ Ամեն։