ՓԵՏՐՎԱՐ 11. «ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏՔԻ ՄԻՋՈՑՈՎ»

Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։

Մենք կարող ենք ասել, որ արթնությունն այնտեղ է, որտեղ Աստծո ժողովուրդը ավելի շատ հետաքրքրված է սուրբ լինելով, քան բժշկված լինելով։ Մեր առաջնայնության չափանիշը սխալ է։ Եթե ես որոշեմ կազմակերպել բժշկության ժողով, մարդիկ հոսելով կգան, սակայն եթե որոշեմ սովորեցնել սրբության մասին, ունկնդիրների քանակը կնվազի։ Սակայն իրականում, փաստ է, որ սրբությունը շատ ավելի կարևոր է, քան բժշկությունը։ Բժշկությունը ժամանակավոր է և կարող է օգնել միայն այս կյանքում։ Գոհություն Աստծուն բժշկության համար։ Սակայն սրբությունը հավիտենական է, այն միշտ քեզ հետ է լինելու երկնքում։ Մի բան պետք է կատարվի Սուրբ Հոգու զորությամբ, որպեսզի մեր արժեվորման զգացողությունը փոխվի․

«Եվ հիմա ձեզ հանձնում եմ Աստծուն, եղբայրնե՛ր ու Նրա շնորհի խոսքին, որ կարող է շինություն տալ և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբվածների համար»։

Գործք Առաքելոց 20:32

Ժառանգությունը նրանց համար է, ովքեր սրբել են։ Այս համարն ասում է, որ Աստծո Խոսքը կարող է ձեզ մտցնել այդ ժառանգության մեջ։ Սակայն նոր ուխտում մենք ինչպե՞ս ենք հասնում Աստծո սրբագործմանը։ Հիսուսը, երբ առաջին անգամ հայտնվեց Սողոս Տարսոնացուն (Պողոսին), հանձնարարեց.

«Որպեսզի քեզ ազատեմ այդ ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ ուղարկում եմ քեզ՝ նրանց աչքերը բացելու, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված դարձնելու համար, որպեսզի նրանք, ինձ հավատալով, մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան»։

Գործք Առաքելոց 26:17-18

Մենք կարող ենք սրբագործվել, Հին Կտակարանի բոլոր օրենքներն ու կանոնները պահելով, եթե դրանք կատարենք ամեն ժամանակ։ Սակայն սա անկարելի է մեղավոր մարդկության համար։ Սրբության մյուս ճանապարհը ամբողջովին տարբեր է. ոչ թե օրենքները պահելով, այլ Հիսուսի մեջ եղած հավատքով։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ իմ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հաստատելով, որ Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Ամեն։