ՓԵՏՐՎԱՐ 3. «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ»

Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։

Եսայայի մարգարեության գրքում մենք կարդում ենք քրիստոնեական կյանքի մեկ այլ արդարության մասին. «Եվ արդարության գործը (արդյունքը) կլինի խաղաղություն, և արդարության արդյունքը հանգիստ ու ապահովություն՝ հավիտյան» (Եսայա 32:17)։

Այս համարում արդարության երեք արդյունքներն ենք տեսնում՝ խաղաղություն, հանգիստ ու ապահովություն։ Այս բոլոր բաներն արդարության արդյունքն են։ Եթե մենք հավատքով չենք ընդունում Քրիստոսի արդարությունը, մենք ջանք կգործադրենք, որ ունենանք բոլոր նշված բաները, սակայն երբեք էլ չենք հասնի դրանց։ Իմ սրտին ցավ է տեսնել քրիստոնյաների, որոնք փորձում են ուրախ կամ խաղաղ լինել կամ էլ փորձում են հանգիստ կամ ապահով լինել։ Ինչ-որ մեկը նրանց ասել է, որ նրանք պետք է այդպիսին լինեն։ Սակայն իմ փորձից ես գիտեմ, որ երբ նրանք իրոք համոզված լինեն իրենց մեղքերի թողությանը և հավատով արդարանալուն, կտեսնեն, որ այս բոլոր բաները կիրագործվեն։ Ուրախությունը բնական ճանապարհով է գալիս։ Խաղաղությունն առանց որևէ ջանքի է գալիս։ Ապահովությունը ներկա է։ Համարձակությունն ինքնին արտահայտվում է։ Հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ պետք է գիտակցեն, որ արդարացվել են Հիսուս Քրիստոսի արդարությամբ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ արդարացվել եմ նրա արդարությամբ և հավատքով քայլ եմ կատարում խաղաղության, ապահովության և ուրախության մեջ, որը բխում է արդարացված լինելու գիտակցումից։ Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։