ՀՈՒՆՎԱՐԻ 26. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։

Հաղորդկացությունն այն առաջին քննությունն է, որը ցույց է տալիս, թե արդյոք մենք քայլում ենք լույսի մեջ։ Եթե մենք հաճույք չենք զգում մեր հավատկիցների և Տիրոջ հետ հաղորդակցությունից, ապա լույսի մեջ չենք և եթե լույսի մեջ չենք, Հիսուսի արյունը չի մաքրում մեզ։

Հաջորդ հարցը վերաբերում է այն բանին, թե մենք ինչպես ենք քայլում լույսի մեջ։ Առաջին պայմանն այն է, որ մենք պետք է ընթանանք Աստծո Խոսքին հնազանդվելու մեջ։ Սաղմոս 119:105-ն ասում է. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լույս՝ իմ ճանապարհի համար»։ Երկրորդ պահանջը առաջարկվում է Պողոսի կողմից Եփեսացիներին 4:15-ում, որտեղ նա գրում է. «Բայց սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք Քրիստոսի մեջ, որ գլուխն է»։

Այս հատվածում «լույսի մեջ քայլելը» վերաբերում է մեր հավատակիցների հետ հարաբերվելուն  ճշմարտության և սիրո մեջ։ Մենք պետք է հոժարակամ լինենք միմյանց հանդեպ հարաբերությունների մեջ գործել ճշմարտությամբ, սակայն մենք պետք է այս ամենն անենք սիրո մեջ։

Այսպիսով՝ լույսի մեջ քայլելն իր մեջ երկու բան է պարունակում. քայլել Աստծո Խոսքին հնազանդվելու մեջ, ինչպես նաև ճշմարտության և սիրո մեջ քայլելով մեր հավատակիցների հետ։ Երբ մենք կատարում ենք այս պայմանները, այդ ժամանակ մենք լիակատար համոզվածությամբ կարող ենք ասել, որ Հիսուսի արյունը մաքրում է մեզ բոլոր մեղքերից։

Այսօր մենք շատ անհագստացած ենք մեզ շրջապատող ֆիզիկական մթնոլորտի աղտոտվածությամբ, սակայն հոգևոր մթնոլորտն էլ աղտոտված է մեղքով, պղծությամբ և անաստվածայինով։ Շարունակաբար սուրբ մնալու համար մենք կարիք ունենք Հիսուսի արյան շարունակական մաքրագործմանը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ մաքրված եմ նրա արյամբ, որովհետև հաստատ որոշել եմ քայլել՝ հնազանդվելով նրա խոսքին և ճիշտ հարաբերություն ունենալով ուրիշների հետ։ Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Ամեն։