ՀՈՒՆՎԱՐԻ 25. «ՄԵՂՔԸ ԼՈՒՅՍԻ ՄԵՋ ԲԵՐԵԼԸ»

Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։

Հաղորդակցությունը լույսի վայր է։ Ահա թե ինչու հաղորդակցությունը քննության վայր է։ Որքան մտերիմ է հաղորդակցությունն, այնքան ավելի պայծառ է լույսը, մինչև որ դուք գալիս եք մի իրականության, որտեղ այլևս թաքնված անկյուններ չկան։ Չկան ստվերներ, ոչ մի բան պահված չէ գորգի տակ, ոչինչ ծածկված չէ։ Բանական մարդու համար սա կարող է վախենալու տեղ լինել։ Սակայն սա միակ վայրն է, որտեղ Հիսուսի արյունը լիակատար իրագործում է մաքրագործման իր ֆունկցիան։ Եթե դուք փափագում եք մաքրագործմանը, այն գործում է լույսի մեջ։ Եթե դուք որևէ կերպ սխալ եք Աստծո կամ ձեր հարևանի առաջ, դուք ամբողջովին լույսի մեջ չեք։ Եվ արյունը բացառապես կգործի միայն լույսի ներքո։

Ի՞նչ պետք է անել։ Գա՛լ դեպի լույսը։ Ի՞նչ է «լույսին գալը»։ Խոստովանել ձեր մեղքերը՝ բացահայտ ձևով ընդունելով այդ փաստն Աստծո առաջ։ Հիմա սա ամենադժվար բանն է բանական մարդու համար։ Լույսն այնքան պայծառ է թվում։ Դուք գուցե մտածեք. «Ո՜հ, ես չեմ կարող լույսի մեջ բերել այդ սարսափելի բանը, այդ սարսափելի հիշողությունը, այդ մեղսալի հանցանքը. ես այն չեմ կարող լույսի ներքո բերել»։ Բանական մարդը խուսափում է դրանից։ Սակայն ճշմարտությունն այն է, որ երբ այն լույսի ներքո է բերվում, անհայտանում է, որովհետև հենց այդ ժամանակ արյունը մաքրում է այն։ Սակայն եթե այն չեք բերում լույսի մեջ, դուք այն պահում եք։ Սա զարմանահրաշ սկզբունք է։ Արյունը գործում է միայն լույսի ներքո։

Ենթադրենք մենք կատարել ենք լույսի մեջ ընթանալու սկզբունքը։ Եթե դա այդպես է, ապա մենք մեր հավատակիցների հետ հաղորդակցության մեջ ենք և մենք իրավունք ունենք այս վկայությունն ասելու։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հիմա հռչակում եմ, որ լույսի մեջ եմ բերում ցանկացած վատ հիշողությունները կամ թաքնված մեղքերը (նշե՛ք հիմա դրանք)։ Ես դրանք բերում եմ Հիսուսի լույսի և նրա արյան մաքրագործման ներքո։ Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Ամեն։