ՀՈՒՆՎԱՐԻ 23. «ՄԱՔՐՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ»

Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։

Իմ անձնական վկայությունը հիմնված է ներքոհիշյալ հռչակման վրա. «Մինչ ես քայլում եմ լույսի մեջ, Հիսուսի արյունը մաքրում է ինձ հիմա և շարունակաբար բոլոր մեղքերից»։ Ես ասում եմ, որ այն «մաքրում է ինձ հիմա», որովհետև սա հիմնված է հիմա և այստեղ դրույթի և ոչ թե անորոշ ընդհանուր մի հասկացողության վրա։ Այն ինձ համար է և հիմա է, սակայն այն նաև շարունակական է. վերաբերում է նաև ապագային։

Արևելաաֆրիկյան սվահիլի լեզվում մի հատուկ ժամանակ կա, որը կոչվում է կատարյալ և հարատև ժամանակ։ Մի լավ հայտնի երգ կա, որտեղ հետևյալ բառերն են. «Հիսուսի արյունը ամբողջովին մաքրում է մեզ կատարելապես»։ Այս բառերն իրոք տպավորություն գործեցին իմ մեջ, որովհետև դրանք այնքան կատարյալ են հնչում։ Այսպիսով÷ պատկերացրեք, որ լույսի մեջ եղած այս դավանանքը շարունակական և կատարյալ է։

Սաղմոս 51-ում մի գեղեցիկ մեկնաբանություն կա այս ճշմարտության վերաբերյալ, որը մեծ զղջման սաղմոս է և գրվել է այն ժամանակ, երբ Դավիթը զղջաց այն բանից հետո, երբ մեղադրվեց շնության և սպանության մեղքի մեջ։ Սա ամենագեղեցիկ սաղմոսներից է՝ մի սաղմոս, որը մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ պետք է ընթերցի՝ այն մեր սեփականը դարձնելով։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք սաղմոսները մեր սեփականը դարձնել։ Ես պարզապես դրանք չեմ կարդում, բայց կարդում եմ այնպես, որ կարծես դրանք իմ սաղմոսները լինեն։

«Սրբի՛ր ինձ զոպայով և ես մաքուր կլինեմ. լվա՛ ինձ և ձյունից սպիտակ կլինեմ» (սամղոս 51:7): Դուք նկատած կլինեք, որ Դավիթը խոսում է զոպայի մասին։ Իմաստն այն է, որ զոպան մի նյութ է, որով արյունը ցողվում է ինձ վրա․ սա Հիսուսի արյամբ մաքրվելու մի գեղեցիկ, մարգարեական տեսարան է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ նրա արյունը մաքրում է ինձ հիմա և շարունակաբար բոլոր մեղքերից։ Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Ամեն։