ՀՈՒՆՎԱՐԻ 22. «ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ»

Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։

Հիսուսի թանկագին արյան գործերից մեկը մաքրելն է․

«Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես որ Նա է լույսի մեջ, ուրեմն հաղորդություն ունենք իրար հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից»։

1-ին Հովհաննես 1:7

Այս համարում երեք բայեր կան ներկա շարունակական ժամանակում՝ ման գալ, հաղորդություն և մաքրում։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք այս հանգամանքի վրա։ Եթե մենք շարունակ քայլում ենք լույսի մեջ, շարունակ հաղորդակցություն ունենք միմյանց հետ, ապա Հիսուսի արյունը շարունակ մաքրում է մեզ։

Շատ կարևոր է տեսնել, որ այս գործողությունը պայմանական է։ Եթե մենք շարունակենք քայլել Աստծո Խոսքի լույսի ներքո՝ հնազանդվելու դրա պատգամին, ապա առաջին արդյունքը կլինի այն, որ մենք հաղորդություն ունենանք միմյանց հետ։ Եթե չենք քայլում լույսի մեջ, մենք հաղորդակցություն չենք ունենա։ Եվ եթե հաղորդակցություն չունենանք, մենք լույսի մեջ չենք քայլի։ Սակայն եթե քայլում ենք լույսի մեջ և հաղորդակցություն ունենք միմյանց հետ, ապա Հիսուսի արյունը շարունակաբար մեզ մաքուր է պահում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ շարունակում եմ քայլել լույսի մեջ, շարունակում եմ հաղորդակցություն ունենալ այլ հավատացյալների հետ և շարունակում եմ ընդունել մաքրագործումը մեղքից։ Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու  արյունը մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Ամեն։