ՀՈՒՆՎԱՐԻ 16. «ՏԵՂԻՔ ՉՏԱԼ ԹՇՆԱՄՈՒՆ»
Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։
Եթե մեր բոլոր մեղքերը ներված են, ապա մենք ամբողջական իրավունք ունենք քավության։ Սակայն եթե որևէ մեղք կա մեր կյանքում, որը խոստովանված չէ և հետևաբար ներված չէ, մենք չունենք ամբողջական օրինական իրավունքներն այդ ոլորտում։ Ես սա շատ անգամ եմ ապացուցել ազատագրության ծառայության ժամանակ։ Եթե սատանան որևէ պահանջ ունի, նա երբեք չի հանձնվի։ Դու կարող ես բղավել նրա դեմքին կամ էլ մեկ շաբաթով ծոմ պահել, սակայն ի վիճակի չես լինի փոխել իրավիճակը, որովհետև սատանան գիտի, որ օրինական հավակնություններ ունի, որոնց հարցը դեռ չի լուծվել։
Հաջորդ հիմնական ճանապարհը, որով հավատացյալները սատանային օրինական տեղ են տալիս իրենց կյանքում, այլ մարդկանց չներելն է։ Հիսուսը սովորեցրեց մեզ, որ մենք ներված ենք Աստծո կողմից այն նույն չափով, որ չափով որ մենք կներենք մյուսներին։ Մենք պետք է աղոթենք. «Եվ թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք թողնում մեր պարտապաններին» (Մատթեոս 6:12): Մենք չենք կարող պահանջել Աստծուն ներել մեզ ավելին այն դեպքում, երբ մենք մյուսներին դրանից քիչ ենք ներում (տե՛ս 14-15 խոսքերը)։ Դրա համար, եթե որևէ մեկը կա, որին մենք չենք ներել, նույն չափ էլ չենք ներվի Աստծուց։ Այլ խոսքով, մեր կյանքում եղած աններողամտության ցանկացած ոլորտ միջավայր է, որտեղ սատանան շարունակում է օրինական իրավունքներ ունենալ։ Արե՛ք ինչ ուզում եք. դուք չեք կարող տեղահան անել նրան, մինչև չներեք այն անձնավորությանը, որին պետք է ներել։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ ամբողջապես ներված եմ, որովհետև խոստովանում եմ իմ բոլոր մեղքերը և հիմա ներում եմ նրանց, ովքեր ցավ են պատճառել ինձ (նշե՛ք այդ մարդկանց անունները)։ Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Ամեն։