ՀՈՒՆՎԱՐԻ 15. «ՓՐԿԱԳՆՄԱՆ ԸՆՁԵՌԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։

Եփեսացիներին 1:7-ում մենք տեսնում ենք Հիսուսի արյան նախատեսած գործը.

«Նրանով (Քրիստոսով) փրկությունն ունենք նրա արյունով՝ մեղքերի թողությունն իր շնորհի մեծության չափով»։

Մեր մեղքերի ներումը նախատեսված է մեզ համար Հիսուսի արյամբ։ Համեմատե՛ք այս հատվածը այն խոսքի հետ, որը Հիսուսն ասաց Վերջին ընթրիքի ժամանակ Մատթեոս ավետարանի 26:28-ում, երբ նա բաժակը տվեց աշակերտներին, որը նրանց համար Հիսուսի արյան խորհրդանիշն էր.

«Որովհետև այդ է նոր ուխտի (կտակարանի) իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար»։

Եբրայեցիներին 9:22-ն ասում է, որ առանց արյան հեղման, մեղքերի թողություն չի լինում։

Դուք կնկատեք, որ Եփեսացիներին 1:7-ում Պողոսը ցույց է տալիս, որ այս երկու բաները համագոյակցում են միմյանց հետ. քավությունը Հիսուսի արյամբ և մեղքերի թողությունը։ Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև մենք ունենք քավության ամբողջ իրավունքը միայն այն ժամանակ, երբ մեր մեղքերը ներված են։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ քանի որ իմ բոլոր մեղքերը ներված են նրա արյամբ, ես այժմ ունեմ քավության լիակատար իրավունքը։ Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Ամեն։