ՀՈՒՆՎԱՐԻ 14. «ՄԵԿ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՄԵԿ ԱՅԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»
Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։
Տերը փրկագնեց մեզ․ այնպես որ մենք այլևս թշնամու ձեռքում չենք, այլ Տիրոջ ձեռքում․
«Եվ գոհություն տաք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերի ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ Իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց»։
Կողոսացիներին 1:12-13
Փաստ է, որ Աստված ազատագրել է մեզ խավարի իշխանությունից, այսինքն՝ սատանայի թագավորությունից և փոխադրել է մեզ Քրիստոսի արքայության մեջ։ Այսպիսով՝ մենք ունենք քավությունը․մեր մեղքերը ներվել են։ Անհավատները՝ նրանք, ովքեր մերժում են Քրիստոսին, ապստամբներն ու անհնազանդները սատանայի օրինական իշխանության տակ են, սակայան մենք՝ քրիստոնյաներս, ոչ։
Այն պահից, երբ մենք զղջացինք և նվիրվեցինք Հիսուս Քրիստոսին և նրան դարձրեցինք մեր կյանքի Տերը, հոգով, շնչով և մարմնով սատանայի թագավորությունից փոխադրվեցինք Քրիստոսի արքայության մեջ։ Սրանք փաստեր են։ Մենք հավատում ենք Աստծո Խոսքի անտեսանելի իրականությունից բխող փաստերին, որովհետև մենք այլևս չենք շարժվում մեր զգացմունքներով։ Հավատքի վահանը ծածկում է մեր կյանքի բոլոր ոլորտները։ Ոչ մի կրակոտ նետ չի կարող խոցել այն (տե՛ս Եփեսացիներին 6:16):
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ նրա արյամբ ազատագրված եմ խավարից և Աստծո Որդու սիրո արքայության մեջ եմ։ Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Ամեն։