ՀՈՒՆՎԱՐԻ 12. «ՄԵԾ ԳՆՈՎ ԳՆՎԱԾ»

Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։

Փրկագնել բառը նշանակում «հետգնում»։ Մենք ստրուկներ էինք՝ վաճառքի հանված սատանայի ստրուկների շուկայում։ Պողոս առաքյալն ասել է. «… ես մարմնավոր եմ՝ մեղի տակ ծախված» (Հռոմեացիներին 7:14) ։ Իր ժամանակների հռոմեական մշակույթի մեջ ինչ որ մեկին ստրկության էին վաճառում նիզակի ներքո։ Ստրուկը կանգնում էր իր գլխավերևում հարմարեցված նիզակի տակ։ Երբ դուք տեսնում էիք մեկին այդպես կանգնած, գիտեիք, որ նա վաճառվում է որպես ստրուկ։

Պողոսն այս հայտարարության մեջ ասում էր. «Իմ մեղքը նիզակ է իմ գլխավերևում, որի համար ես վաճառվում եմ որպես ստրուկ ստրուկների շուկայում»։ Եվ այնտեղ մենք բոլորս էլ Պողոսի հետ վաճառվում էինք որպես ստրուկ մեր մեղքերի պատճառով։

Բայց մեկ օր Հիսուսը գնաց շուկա և ասաց. «Ես կգնեմ նրանց»։ Ո՞րն էր գինը։ Հիսուսի արյունը։ Մենք գնվեցինք սատանայի թագավորությունից և փոխադրվեցինք Աստծո արքայության մեջ։

Ստրուկը ստիպված էր կատարել այն գործը, որը որ կնախընտրեր իր տերը։ Ստրուկներից մեկը կարող էր խոհարար լինել, մյուսը՝ մարմնավաճառ, դա կախված էր ստրկատերի սեփական որոշումից։ Ահա թե ինչպիսինն ենք մենք։ Ոմանք կարող են հարգված ստրուկներ լինել, սակայն նրանք ոչնչով լավը չէին նրանցից ովքեր ավելի քիչ էին հարգված։ Մի՛ արհամարհեք մարմնավաճառներին կամ հարբեցողներին, որովհետև դա ստրկատիրոջ սեփական որոշումն էր, որը դարձրեց նրանց այնպիսին, ինչպիսին որ կան հիմա։ Սատանան որոշեց, թե ինչպիսին պետք է նրանք լինեն, սակայն Հիսուսի արյունը կոտրում է նրա իշխանությունը և նրանց ազատ է արձակում սատանայի մտադրություններից։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ գնված եմ սատանայի թագավորությունից և փոխադրված եմ Աստծո արքայության մեջ։ Հիսուսի արյան միջոցով ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Ամեն։