ՀՈՒՆՎԱՐԻ 11. «ԱՄԵՆԱԿԱՐՈՂԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։
Սաղմոս 91-ը անվանվել է «ատոմային դարաշրջանի սաղմոս»։ Սա կատարյալ պահպանության սաղմոս է ցանկացած տեսակի չարից, վտանգից և հարվածից՝ անկախ այն բանից, թե որտեղից է այն գալիս և թե երբ։ Շատ քրիստոնյաներ այս հատվածը լավ գիտեն։ Սակայն եկե՛ք մի պահ նայենք առաջին երկու համարներին.
«Բարձրյալի ծածկոցի տաակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում»։
Սաղմոս 91:1
Բնակվել բառը եբրայերենում բառացի նշանակում է «անցկացնել գիշերը»։ Սա մի բառ է, որը հաճախ օգտագործվում է գիշերն անցկացնելը նկարագրելու համար։ Այսպիսով՝ սա մեզ ասում է, որ խավար ժամանակներում, ճշմարիտ հավատացյալը Ամենակարողի շուքի կամ պաշտպանության տակ կլինի։ Ուշադրություն դարձրեք երկրորդ համարին.
«Ես կասեմ Տիրոջը՝ Ի՛մ ապավեն և ի՛մ ամրոց, ի՛մ Աստված, որին ես հուսացած եմ»։
խ. 2
Սա նախասենյակն է, նախամուտքը սաղմոսի մնացած խոսքերի կատարյալ պաշտպանության մեջ։ Սա մեր վկայությունն է. «Ես կասեմ»։ Եթե դուք չեք ասում դա, ապա այն չեք էլ ունենա։ Եվ որոշակի քաջություն է պահանջվում ասելու սաղմոս 91-ի մնացած խոսքերը։ Սակայն միայն նրանք, ովքեր ասում են այս խոսքերը, ունեն սուրբգրային իրավունք՝ ապրելու դրանց մեջ։ Մեր վկայության խոսքն է, որ այս խոստումները արդյունավետ են դարձնում մեզ համար։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ նրա արյամբ հիմա ապրում եմ Ամենակարող Աստծո պահպանության ներքո։ Հիսուսի արյամբ, ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Ամեն։