ՀՈՒՆՎԱՐԻ 8. «ՃՇՄԱՐԻՏ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԸ»

Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։

«Տիրոջ փրկվածներն ասեն, որ Նա նրանց փրկեց թշնամու ձեռքից»։

Սաղմոս 107:2

Աստվածաշնչի այս մեջբերումն այն մասին է, թե Հիսուսի արյունն ինչ է անում մեզ՝ հավատացյալներիս համար։ Եկեք նայենք մի համար Եփեսացիներին ուղղված ուղերձից.

«…Որով (Քրիստոսով) փրկությունն ունենք նրա արյունով՝ մեղքերի թողությունն իր շնորհի մեծության չափով»։

Եփեսացիներին 1:7

Նախևառաջ նկատեք, որ այս օգուտները քաղելու համար մենք պետք է Քրիստոսի մեջ լինենք։ Մենք պետք է Քրիստոսի մեջ ճշմարիտ հավատացյալներ լինենք։ Երբ մենք Քրիստոսի մեջ ենք, առաջին արդյունքը որ ունենում ենք, քավությունն է նրա արյամբ։

Քավել կամ փրկագնել նշանակում է հետ գնել կամ փրկագին վճարել։ Մի ժամանակ մենք սատանայի ձեռքերում էինք և նրան էինք պատկանում, սակայն Հիսուսը խաչի վրա իր արյամբ վճարեց փրկագինը, որ մեզ հետ գնի։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ իր արյամբ ես փրկագնված եմ՝ հետ եմ գնված, և ես ճշմարիտ հավատացյալ եմ Քրիստոսի մեջ։ Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Ամեն։